Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մինսկի խմբի համանախագահների գաղտնի հայտարարությո՞ւն

Առայսօր չի հրապարակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը արցախյան հակամարտության թեմայով, որի մասին դեկտեմբերի 2–ին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ժողովի կուլիսներում հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել էր, որ ընդունել են հայտարարություն ԱԳ նախարարների մակարդակով, որտեղ նշվում է նաև ՌԴ հատուկ միջնորդական դերը:

Անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն հայտարարությունը չկա, միաժամանակ իհարկե չկա նաև Լավրովի խոսքերի հերքում ԱՄՆ կամ Ֆրանսիայի մակարդակում: Սրան զուգահեռ, չկայացավ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո, և դրան հաջորդեց համանախագահների հայտարարությունն ափսոսանքի, ու նաև հանգամանքների նպաստավոր լինելու պարագայում նոր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Իսկ առայժմ, Ադրբեջանի նախագահ Ալիևը վերստին հայտարարում է «միջանցքային» ակնկալիքների մասին, ընդ որում որոշակի աննախադեպ տոնայնությամբ՝ պահանջելով ասել հստակ ժամկետներ: Թեև պահանջը ֆորմալ առումով ուղղված է Հայաստանին, այդուհանդերձ պետք չէ բացառել, որ Ալիևի «վերջնագրային» տրամաբանությունն ուղղված է հենց համանախագահ երկրներին: Այստեղ առաջանում է մեկ այլ հարց՝ արդյո՞ք նրանց միջև առաջացել է որևէ «անլուծելի» կամ «սկզբունքային» տարակարծություն, որից կարող է փորձել օգտվել Ալիևը:

Բանն այն է, որ անցնող ամիսներին թեև նա շարունակում էր խոսել «միջանցքի» մասին տարբեր առիթներով, այդուհանդերձ նրա խոսքը կարծեք թե հեռու էր «վերջնագրային» տոնայնութունից: Բանն այն է, որ այդ ընթացքում նկատվում էր Մինսկի խմբի համանախագահների համադրված աշխատանք ձևաչափի ակտիվացման ուղղությամբ: Ներկայումս փոխվե՞լ է ինչ որ բան, թե ոչ, շատ դժվար է ասել, բայց հատկանշական է, որ չի հանրայնացվում Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարությունը, միաժամանակ «վերջնագրային» տրամաբանությամբ «միջանցքային» հավակնություններ է դրսևորում Ալիևը: Թե՞ Ալիևին այդուհանդերձ ծանոթ է երեք արտգործնախարարների հայտարարության բովանդակությունը, ինչն էլ բերել է ջղաձգումների և շանտաժի: Կռահումները այստեղ թերևս ավելորդ են, փաստն այն է, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների մակարդակի հայտարարությունը, որի մասին ազդարարել էր Լավրովը, մինչ այժմ հրապարակված չէ, գոնե առայժմ հանրայնորեն անորոշ պատճառով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում