Միջազգայնագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԿԱՐԵՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԱԱԳԱՅՈՒՄ
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն հրապարակեց Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը՝ պահանջելով Ադրբեջանից դադարեցնել հայերի նկատմամբ ռասակայան ատելության հրահրումը:
Դատարանը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը, մասնավորապես Ադրբեջանին պարտավորելով՝
✅ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը,
✅կանխել պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
✅ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: