Նախօրեին Պրիմորյեի հարավում մի տղամարդու վրա հարձակում գործած շնաձուկը կրկին հայտնվել է: Այս անգամ հարձակման է ենթարկվել 16-ամյա մի պատանի: Տուժածի մոտ ծանր վնասվածքներ են, շնաձուկը պատառոտել է նրա ոտքերը: Այս պահին տղային տանում են հիվանդանոց. հայտնում է Интерфакс-ը:
Միաժամանակ՝ պարզվել է, որ երեկ նույն վայրում շնաձկան հարձակման հետևանքով տուժած տղամարդը կորցրել է երկու ձեռքերը:










































