Դեկտեմբերի 7-ին 5,6 մագնիուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքում:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արիկա նավահանգստային քաղաքից՝ համանուն նահանգի վարչական կենտրոնից, (բնակչությունը՝ շուրջ 186 հազար մարդ) 83 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 31,4 կիլոմետր խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: