Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայաստանում իշխանությունները եկան կրիմինալի օգնությամբ և հետո դարձան նրանց պատանդը

Ասում է ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը
– Պարոն Աբրահամյան, հատկապես վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այսօր կրիմինալը սերտաճել է իշխանությունների հետ, թափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Դուք` որպես իրավապահ ոլորտում երկար տարիներ աշխատած մարդ, ինչպե՞ս եք գնահատում այդ առումով երկրում տիրող իրավիճակը:
– Գնահատում եմ բավականին ծանր և տխուր: Ընդհանրապես, բոլոր երկրներում էլ քաղաքական պայքարի ընթացքում երբեմն ոչ թույլատրելի կարգով այս կամ այն քաղաքական ուժը օգտագործում է նաև այդ` կրիմինալի հնարավորությունները: Սակայն հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական ուժ, որի նպատակը երկրի զարգացումն ու օրինական երկիր ստեղծելն է, իշխանության գալուց հետո ինքն իր ձեռքով այսպես, կոպիտ ասած, չեզոքացնում է, խեղդում է այն կրիմինալին կամ այն ուժերին, որոնց ինքն օգտագործել է: Մուսոլինին, երբ Իտալիայում եկավ իշխանության, եկավ իտալական մաֆիայի օգնությամբ: Բայց դրանից հետո շնորհակալական կարգով մաֆիայի բոլոր պարագլուխներին հրավիրեց, եթե ճիշտ եմ հիշում, «Կարավելա» նավի վրա խրախճանքի, ինքը մի կես ժամ ուշացավ, նավը պայթեց և կրիմինալն ու մաֆիան վերացան: Այս օրինակը միգուցե տիպական չէ մեր երկրի համար, բայց նորից եմ ասում` յուրաքանչյուր քաղաքական ուժ իշխանության գալուց հետո վանում է կրիմինալին, նույնիսկ շատ խիստ պատժում է` մոռանալով նրանց մատուցած ծառայությունները:
– Իսկ Հայաստանո՞ւմ:
– Ցավոք սրտի, Հայաստանում իշխանությունները եկան այդ կրիմինալի օգնությամբ և հետո դարձան նրանց պատանդը: Այսինքն` կրիմինալը, մականունավորները ներխուժեցին իշխանական տարբեր օղակներ: Եվ դա, ցավոք սրտի, իշխանությունը պահելու ավելի հեշտ տարբերակ էր: Երբ ասում են` ուժեղ իշխանություն, ինձ համար անընդունելի է: Ուժեղ ո՞ւմ նկատմամբ, սեփական անզեն ժողովրդի՞, սոցիալական, բարոյական դեգրադացիայի հասցված ժողովրդի՞ նկատմամբ: Ուժեղ պետք է պետությունը լինի: Եվ երբ Հայաստանում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ես դա անհեթեթություն եմ համարում, որովհետև չի կարող հինգ հազար դրամ կաշառքով իշխանության եկածը հետո ինքը պայքարի կոռուպցիայի դեմ: Դա անհնարին է, ու դրա համար էլ ես լիովին համամիտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն ասածի հետ, որ պետք է կազմաքանդել համակարգը: Խնդիրը ոչ թե երկիրը ավերակների վերածելն է, ինչպես սովորաբար մեկնաբանում են, այլ այդ արատավոր համակարգը քանդելը: Քանի որ այսօր չկա այն օղակը, որ պայքարում է կոռուպցիայի, կրիմինալի դեմ: Ընդամենը մի 6-րդ գլխավոր վարչությունով հնարավոր չէ այդ խնդիրը լուծել: Հազար ու մի կարգի որոշումներ պետք է լինեն այդ ամենի դեմ պայքարելու համար: Սակայն չի արվում, որովհետև մարդկանց գնահատելու չափանիշը ոչ թե նրանց մասնագիտական ընդունակություններն են, ոչ թե նրանց բարոյական հատկանիշները, ոչ թե նրանց պետական մտածողությունը ու պետությանը նվիրվածությունը, այլ` թե ինչ ես արել դու ընտրությունները կեղծելու համար:
– Պարոն Աբրահամյան կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում առողջապահության երկու փոխնախարար է ազատվել աշխատանքից, գյուղական դպրոցների տնօրենների են ազատում, բանակում երկու փոխգնդապետ ձերբակալեցին, որոնք սպաներից գումարներ էին շորթում: Բա սա պայքար չէ՞:
– Ցավոք սրտի, դրանք իմիտացիոն քայլեր են: Խնդիրը արմատական փոփոխություններ է պահանջում: Հակառակ դեպքում մի լավ ոստիկանապետի, մի լավ դատախազի կամ մի արդար դատավորի պարագայում հարցը երբեք լուծում չի ստանա: Ժողովուրդն ասում է` ձուկը գլխից է հոտում: Նայեք` հարևան Վրաստանի պարագայում ունեցան, չէ՞, այդ քաղաքական կամքը:
– Ինչպե՞ս ստացվեց, որ այնտեղ կրիմինալն, այդուամենայնիվ, դուրս մղեցին քաղաքական կյանքից: Կարծիքներ կան, որ Հայաստանում այսօր իրավապահ համակարգը մարդկանց հանցավորությունից պաշտպանելու փոխարեն, դարձել է այդ հանցագործների հովանավորը: Ի՞նչ կասեք:
– Համակարգում կան ազնվագույն և պրոֆեսիոնալ մարդիկ, բայց այն նաև պատեհապաշտ մարդկանցով է լցվել: Ես գիտեմ, որ լավ պրոֆեսիոնալը կարող է վատ մարդ լինել, բայց ստահակ` երբեք: Մեր պարագայում, իմ երիտասարդ տարիներին, չէի պատկերացնում, որ մեզանից կարող են գտնվել մարդիկ, ովքեր կարող էին ցուցմունք տալ, թե Սմբատ Այվազյանն իրեն հրել է կամ մի ուրիշ քաղբանտարկյալի նկատմամբ շինծու գործեր սարքեին: Այն ժամանակ հնարավոր չէր նման կարգի մարդիկ գտնել:
– Բա ինչպե՞ս բարոյազրկվեց այդ համակարգը:
– Որովհետև նրանք պրոֆեսիոնալ բոլոր ընդունակությունները կորցրեցին, և ես նորից եմ ասում` որովհետև դարձել են միայն ու միայն քաղաքական сыски երկրորդական օղակ: Ցավոք սրտի, բոլորը քաղաքական պատվերներ են կատարում: Ասեմ` եթե իրենց առջև դնեն միայն հանցավորության դեմ պայքարը, հավատացնում եմ, այդ «ավտարիտետ» կոչվածները, օլիգարխները, բոլորը բառացիորեն մի կես տարվա ընթացքում պիոների կարգավիճակում կլինեն: Բայց բոլորը այսօր միաձուլված են քաղաքական իշխանության հետ, դրա համար էլ նրանց խնդիրը հանցավորության դեմ պայքարը չէ, նրանց խնդիրն այսօր մենք ենք` քաղաքական ընդդիմությունը: Բայց նրանք բոլորը` մեծից փոքր, նույնիսկ նրանք, ովքեր այսօր բանուգործ թողած ընդդիմադիր կանանց ծեծելով են զբաղված, նրանք էլ երջանիկ և ուրախ կլինեն, որ իրենց գործառույթը միայն հանցագործության դեմ պայքարը լինի:
– Այսինքն` մենք հույս չունենա՞նք, որ այս իշխանության օրոք իրավապահները կպայքարեն կրիմինալի դեմ:
– Միանշանակ: Տեսեք, բոլոր սոցհարցումները` կլինի Ահարոն Ադիբեկյան, թե Gallup, որքան պատվիրված հարցումներ կան, այնտեղ անգամ բոլորը ասում են, որ արդարադատության համակարգը ամենասոսկալին է: Լավ, ասենք` կաշառակերությունը դժվար բռնվող գործ է, հատկապես Դավիթ Հարությունյանը նախարար եղած ժամանակ դատավորների համար այնպիսի պայմաններ է ստեղծել, որ այնտեղ ամերիկյան ու ռուսական հատուկ ծառայություններն անգամ միասին չեն կարող մեկին բռնել. իրենց առանձնասենյակները պաշտպանությունով, անվտանգության համակարգով, այնտեղ մուտք գործելը և նրանց փաստի մեջ մերկացնելը համարյա թե անհնարին գործ է դարձել: Այսինքն` օրենքով նրանց անձեռնմխելի են դարձրել, բայց գոնե Արդարադատության խորհրդով կարո՞ղ են մի քանիսին պատժել: Վերջին հաշվով այդ հաշվետվություն պահանջողը պետք է լինի Արդարադատության խորհրդի նախագահը, որը նույն հանրապետության նախագահն է: Այնքան տեսանելի է, թե այդ պայքարն ինչպես պետք է մղել, և ավելին` իրենք էլ դա պատկերացնում են, բայց իրենք այլ ճար չունեն, որովհետև իրենց քաղաքական հենարանը հենց այդ կրիմինալն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում