Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է պետերբուրգյան «Զենիթի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովի ծառայություններով: Спорт-Экспресс ռուսական մարզական թերթի փոխանցմամբ, տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ նա կլինի «Լիվերպուլ» ակումբի ցուցակում, ում միջոցով թիմը փորձում է ուժեղացնել հարձակման գիծը: Թիմի ներկայացուցիչները նայել են Կերժակովի խաղը «Եվրո-2012» մրցաշարի նախընտրական փուլի Իռլանդիա-Ռուսաստան խաղին, որին մասնակցել է Կերժակովը եւ աչքի է ընկել՝ գոլ խփելով:
Սա կարող է լինել «Լիվերպուլ» ակումբի նոր սեփականատիրոջ New England Sports Ventures (NESV) ընկերության առաջին լուրջ ձեռքբերումներից: Ընկերությունը «Լիվերպուլը» ձեռք է բերել 300 միլիոն ֆունտ ստերլինգով եւ խոստացել է եւս $20մլն տրամադրել նոր խաղացողներ գնելու համար: