Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

ԱՄՆ ազդակը Հայաստանին. դուրս գալ նախկին-ներկա տրամաբանությունից

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությանը: Սա ինքնին բավականին հետաքրքիր հանգամանք է, որ վկայում է ՏԻՄ ընտրության որոշակի ավելի լայն քաղաքական նշանակության մասին, քան բխում է հենց բուն ՏԻՄ աստիճանից կամ մակարդակից: ԱՄՆ դեսպանատունը գնահատել է ընտրությունը, այն որակելով որպես հայ ժողովրդի ժողովրդավարական տոկունության, ժողովրդավարության ճանապարհով ընթացքի վկայություն, արձանագրելով մրցակցային բազմազանությունը, միաժամանակ կոչ անելով հետամուտ լինել տարբեր ընդդիմադիր թեկնածուների հանդեպ հետապնդումների մասին տեղեկություններին:

ԱՄՆ դեսպանատան արձագանքը անշուշտ ՏԻմ ընտրության ավելի լայն քաղաքական նշանակության ազդակ է, որը իհարկե պետք չէ նաև առանձնապես գերագնահատել: Այդուհանդերձ, դեսպանության մակարդակով ՏԻՄ ընտրության անդրադարձը նաև խոսում է թերևս Հայաստանին ուղղված ազդակների մասին, որոնք խորքային առումով վերաբերում են քաղաքական ռեֆորմացիային: Ինչո՞վ է աչքի ընկել ՏԻՄ ընտրական գործընթացը: Նրանով, որ այն չի արտապատկերել խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական գործընթացի  հարաբերակցությունն ու բովանդակությունը: Դա ամենևին չի նշանակում, որ ՏԻՄ ընտրությունն անցել է որակապես այլ մակարդակում: Այդուհանդերձ ակնառու է, որ ՏԻՄ ընտրությանը չի եղել նախկին-ներկա տրամաբանության շուրջ գերկենտրոնացված ընտրություն և քաղաքական գործընթացում մրցակցային մասնակցություն են ունեցել նաև այլ ուժեր: Սա չի նշանակում, որ այդ ուժերի մի զգալի մասը չի եղել նախկին համակարգի պարզապես այլ փաթեթավորում:

Անկասկած եղել է, սակայն բոլոր դեպքերում ակնառու է, որ ի տարբերություն համապետական մակարդակի ընտրության, ՏԻՄ ընտրությունն անցել է անհամեմատ առավել բազմաշերտ տրամաբանության ներքո: Այն, ինչին պետք է ձգտի Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրն ընդհանրապես՝ բազմաշերտություն, որի միջոցով պետք է փորձել հարթել քաղաքական բովանդակային, ծրագրային-գաղափարական պայքարի ճանապարհը, ձգտելով քայլ առ քայլ և հետևողականորեն դուրս բերել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը «նախկին-ներկա» սահմանափակ և ըստ էության տեղապտույտ հիշեցնող տրամաբանությունից: Դրանից է կախված նաև Հայաստանի արտաքին-քաղաքական և անվտանգային դիմադրունակության հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում