Դեկտեմբերի 7-ին պայթյուն Է տեղի ունեցել Բասրա քաղաքում, որը գտնվում Է Իրաքի հարավ – աեւելքում: Այդ մասին հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի հիվանդանոցներից մեկի մերձակայքում պայթեցվել Է ականապատ ավտոմոբիլ: Նախնական տվյալներով՝ զոհվել Է 12 մարդ, եւս մի քանիսը՝ տուժել: Միջադեպի մանրամասնությունները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: