Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Եթե մենք ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում ունենայինք պրոակտիվ դիվանագիտություն, կխուսափեինք սուր անկյուններից

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, այսօր նախատեսվում է Պուտին-Բայդեն տեսակապի միջոցով զրույցը։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների բավականին լարված այս ֆոնին ի՞նչ սպասելիքներ կարող են լինել այդ զրույցից։

-Պետք է նշեմ, որ առանձնապես մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ ունենալ չեմ կարող, մանավանդ եթե հաշվի առնենք, որ օրեր առաջ հանդիպում տեղի ունեցավ Լավրովի ու պետքարտուղար Բլինքենի միջև, որն էլ առանձնապես  արդյունքներ չտվեց։ Դուք գիտեք, որ հանդիպումը բավականին լարված են անցել, մեդիայում դրա վերաբերյալ տեղեկություններ եղան։ Ըստ էության այդ հանդիպումը ոչինչ չի տվել և դրա արդյունքների մասին Բլինքենն ասաց, որ արդեն զեկուցել է իր ղեկավարին՝ այսինքն Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին։ Առանձնապես մեծ սպասելիքներ այս հանդիպումից էլ չունեմ, որովհետև գիտեք, որ քննարկումների հիմնական թեման լինելու է  Ուկրաինան, ուկրաինական ճգնաժամը։ Դրա մասին արդեն իսկ երեկ երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց՝ նշելով, որ մի շարք հարցեր են քննարկվելու, բայց կարևորագույն հարցը լինելու է հենց  ուկրաինական թեման։ Քննարկումը տեղի է ունենալու այսօր, մեր ժամանակով՝ ժամը  չորսի կողմերը, դրանից հետո կողմերը արդեն հայտարարությամբ հանդես կգան կամ էլ մամուլի հաղորդագրություն  կլինի։ մոտավորապես կփորձենք հասկանալ, թե ինչ են  խոսել ու պայմանավորվել։ Բայց նորից եմ ասում՝ առանձնապես մեծ չեն իմ ակնկալիքները ՝ հաշվի առնելով նախորդ բոլոր խողովակներով ռուս-ամերիկյան բոլոր բանակցությունների տապալումը։

-Թեպետ հաղորդագրության մեջ Հայաստանին ու Արցախին առնչվող թեման չի շոշափվում, սակայն անկասկած մեզ համար ռուս-ամերիկյան հարաբերությունները էական նշանակություն ունեն։ Ձեր դիտարկմամբ՝ այսպիսի լարվածությունը մեզ համար ինչքանո՞վ է վտանգավոր։

-Բնականաբար երկու բարեկամ երկրների և մասնավորապես գերտերությունների փոխհարաբերություններն ու դրանց լարվածությունը, բարիդրացիականությունը մեզ վրա ուղղակի կամ անուղղակի  ազդեցություն մշտապես թողել է կամ թողնելու է։ Օրինակ՝ Ռուսաստանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները մեզ վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն մտ էլ ունեցել են։ Դա այն հասարակ օրինակներից է, որ կարող ենք բերել՝ հասկանալու համար, թե այդ լարվածությունը ինչպես կարող է ազդել նաև Հայաստանի վրա։ Եթե մենք  այս պայմաններում ունենայինք մի քիչ ավելի պրոակտիվ դիվանագիտություն, բնականաբար կփորձեինք խուսափել  երկու պետությունների հարաբերությունների մեջ սուր անկյուններից։ Բայց ես վստահ չեմ, որ մենք կկարողանանք մեր դիվանագիտական աշխատանքով անհրաժեշտ զգոնություն ու զգուշությունը ցուցաբերել։

-Քանի որ առաջնային նախապատվությունը տալիս ենք Ռուսաստանին, վտանգ կա՞, որ կարող ենք փչացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։

Չեմ կարծում, որ փչացնելու մասին կարող է խոսք գնալ, համենայնդեպս մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ երկու գերտերությունների լարված հարաբերությունները այսպես թե այնպես ազդում են Հայաստանի վրա, իսկ եթե Ուկրաինայում ճգնաժամը խորանա, բնականաբար չի կարելի բացառել, որ նաև այլ տարածաշրջաններում է այդ ճգնաժամը խորանալու։Նաև չի կարելի  բացառել, որ կարող է լարվածություն լինել արդեն մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի կամ Սյունիքի ուղղությամբ։ Այնպես որ որևէ բան բացառել պետք չէ և պետք է մշտապես պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում