ԱՄՆ-ի ուժերի ռազմական ավտոմեքենաների շարասյունը հարձակման Է ենթարկվել Հասեքեի նահանգում: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:
Գրծակալության տվյալներով՝ անցած գիշեր ամերիկյան ուժերի ավտոմոբիլները «երկու պայթուցիկ սարքերի օգտագործմամբ հարձակման են ենթակվել Էլ Յարուբիայի շրջանում, որը սահմանակից Է Իրաքին»:
Գործակալությունը նշում Է, որ փոխադրամիջոցներին լուրջ վնաս Է հասցվել: Հասեքեում հարձակման հետեւանքով հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: