Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր ազգային ստադիոնը․ Մեր դեմքը Գնունու «յարմրկայի» կողքին ծվարած

Հայաստանում Ազգային մարզադաշտ կառուցելու շուրջ բանակցությունները վերսկսվել են։ Այս մասին նախօրեին ասել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ «Տարբեր բանակցային փուլեր են եղել, բայց կորոնավիրուսի համաճարակով և հետպատերազմյան շրջանի ընթացքում դրանք դադարեցվել էին: Հիմա մենք նորից սկսել ենք բանակցությունները: Չեմ կարող ասել, թե առաջ ենք գնացել այդ հարցում, սակայն որոշակի փոփոխություն կա: Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքներն Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ»,- Արմավիրի մարզադաշտի բացման արարողության ժամանակ, մասնավորապես ասել էր Մելիքբեկյանը: Ազգային մարզադաշտ կառուցելու մասին խոսակցությունները սկիզբ էին առել դեռևս 2018 թվականի աշնանը, երբ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում ընտրվել էր Արթուր Վանեցյանը։ Խոսվում էր նույնիսկ 300 միլիոն դոլարի ներդրումների մասին, բայց․․․։ Այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առջև։ Ազգային ստադիոնը տվյալ երկրի ֆուտբոլի դեմքն է։ Մեր դեմքը Գնունու շինանյութի «յարմրկայի» կողքին ծվարած 14 հազարանոց մարզադաշտ է, որտեղ արդեն 22 տարի ելույթ է ունենում մեր ազգային թիմը։ Այս տարվա մայիսին Vnews-ին ընտրված հարցազրույցում անդրադառնալով ազգային մարզադաշտի խնդրին ՀՖՖ-ի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն ասել էր․ «Ազգային ստադիոնի կառուցումը «Հրազդանի» տեղում չի քննարկվում։ «Հրազդան» մարզադաշտն ունի պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։

Այն պարզապես չի կարող քանդվել։ Մենք նախատեսում ենք ազգային մարզադաշտը կառուցել 0-ից` նոր վայրում։ Այն որևէ բանի փոխարեն չի կառուցվելու։ Նոր ստադիոնն իր շրջակայքում ունենալու է հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, միգուցե բազմաբնակարան շենքեր, ատրակցիոններ։ Սա կախված է նրանից, թե ինչ ներդրում կցանկանա կատարել ներդրողը։ Հաշվի առնելով բանակցությունների կոնֆիդենցիալ բնույթը չեմ կարող ասել, թե որտեղ է։ Երևանից շատ հեռու չէ, կարելի է ասել հենց Երևանում է, բայց ճիշտ տեղն ասել, իհարկե չեմ կարող։ Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կլինի որոշակի հստակություն այս հարցով»։ Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ մայիսին ըստ երևութի եղել են որոշակի պայմանավորվածություններ մարզադաշտ կառուցելու վերաբերյալ, քանզի որոշված է եղել ստադիոնի վայրը։ 2021 թվականն արդեն ավարտվում է, սակայն ազգային ստադիոնի կառուցման վերաբերյալ որևէ հստակություն չկա։ Դրա վկայությունը Մելիքբեկյանի վերջին հայտարարությունն է։ Բնական է, որ նման կառույց ունենալու համար անհրաժեշտ է սկսել գործընթացներ, սկսած հողհատկացումից։ Մինչդեռ Երևանի կենտրոնում այսօր ունենք մարզադաշտ, որն անհրաժեշտ է վերակառուցել։ Խոսքը «Հրազդան» ստադիոնի մասին է։ Սկսած Ռուբեն Հայրապետյանից, ՀՖՖ-ի բոլոր նախագահները երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ պնդում են, որ «Հրազդանը» հնարավոր չէ վերակառուցել։ Ինչո՞ւ։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ:

Ավելի ստույգ՝ Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում: Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը օրակարգային էր, քանզի 16 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղղակի բավարար չէր ազգային հավաքականի հանդիպումների համար: «Հրազդան» մարզադաշտն այսօր գտնվում է կիսավեր վիճակում: Մինչդեռ հարևան երկրներում գլխավոր մարզադաշտերն այսօր հյուրընկալում են հեղինակավոր մրցաշարեր, իսկ մենք…։ Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան «Դինամո» արենայում տեղի ունեցավ Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, իսկ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացան 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի A ենթախմբի հանդիպումները: Ինչու Բաքվում և Թբիլիսիում հին մարզադաշտերը հնարավոր եղավ վերակառուցել, իսկ «Հրազդանը» հնարավոր չէ։

Բաքվի և Թբիլիսիի մարզադաշտերը լավագույններից են Եվրոպայում։ Իսկ որտեղ ենք գտնվում մենք․․․։ Վերջին զարգացումները վկայում են, որ առաջիկա տարիներին ևս Հայաստանի ազգային հավաքականը ելույթ է ունենալու Գնունու «յարմրկայի» կողքին ծվարած մարզադաշտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում