Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 38 համայնքներում, որոնցից 36-ը համամասնական ընտրակարգով, իսկ երկուսը՝ մեծամասնական։ Ընտրությունների տարածքը ներառում էր 621 բնակավայր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման, ինչպես նաև Անկախ դիտորդի համակարգող Վարդինե Գրիգորյանը նկատում է՝ նույն խախտումներն են հայտնաբերվել, որոնք կային նախկինում, պարզապես մասշտաբներն են մեծ եղել։ Ըստ Գրիգորյանի՝ դրանք, սակայն, էական ազդեցություն չեն ունեցել մարդկանց ազատ կամարտահայտման վրա։