Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

Ալիևի հոխորտանքը Էրդողան-Պուտին զրույցից հետո

Հայտարարեք, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը» և խնդիրներ չեն լինի, երեկ Ղուբայի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը: Նա համեմատություն է անցկացրել պատերազմի հետ, ասելով, որ իրենք կանգ առան այն ժամանակ, երբ հստակ պայմանավորվածություն է եղել, թե հայկական ուժերը երբ են թողնում իրենց տարածքները: Սոչիի եռակողմ հանդիպմանը բավականին հեզ ու խոնարհ Ալիևը օրեր առանց հանկարծ վերստին անցնում է մարտաշունչ տրամաբանության ու հռետորաբանությամբ, կրկին խոսում ինչ-որ «միջանցքի» մասին, այն դեպքում, երբ Սոչիում խոսում էր տրանսպորտային երակների մասին: Ի՞նչ պատահեց Ալիևին: Ի դեպ, հարկ է նկատել, որ դրան զուգահեռ Ադրբեջանը տապալեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Մինչ այդ, փաստացի խնդիրներ առաջացան նաև Սոչիի պայմանավորվածությունների շարունակության իմաստով, երբ փոխվարչապետների մակարդակով հանդիպումը Մոսկվայում չունեցավ արդյունք: Այդպիսով, ի՞նչ է պատահել և ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն «աքլոր» կտրում և վերստին անցնում վերջնագրային հռետորաբանության: Ընդ որում, հարկ է նկատել, որ դա տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցից հետո, որ կայացավ դեկտեմբերի 3-ին: Սոչիի հանդիպման առնչությամբ թուրքական դժգոհությունը նկատվեց անմիջապես՝ սեպտեմբերի 28-ին Էրդողանը շտապեց Աշխաբադ Իրանի նախագահ Ռայիսի հետ հանդիպման: Նաև կնքվեց թուրքմենական գազն Իրանի միջոցով Ադրբեջան արտահանելու համաձայնագիր, ինչն ակնհայտորեն Ռուսաստանի հանդեպ առնվազն մրցակցային քայլ էր դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման առումով:

Թուրքիային չի գոհացնում այն, որ Ռուսաստանը կարող է խոսել «3+3»-ին համաձայն լինելու, դա արագացնելու մասին, բայց իրականում փորձի արագացնել 3-ի ձևաչափով պայմանավորվածությունների գործընթացը: Առավել ևս, որ Անկարան նկատում է նաև այլ պայմանավորվածություններ, օրինակ Բրյուսելի հետ: Շարլ Միշելը Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցում խորհրդակցել է Պուտինի, բայց ոչ իր՝ Էրդողանի հետ, որը Անկարայում անհարմար դրության մեջ դրեց Միշելին և նրա հետ ամիսներ առաջ Թուրքիա այցելած Եվրահանձնաժողովի նախագահ  ֆոն Դեր Լյաենին՝ աթոռ չտալով տիկնոջը: Էրդողանն ըստ երևույթին ձեռնմուխ է եղել Սոչիի և Բրյուսելի տապալմանը: Դա իհարկե բավականին ռիսկային խաղ է նաև Ալիևի համար, մյուս կողմից սակայն վերջինս փորձել և փորձում է օգտագործել Թուրքիան, որպեսզի խափանի որևէ քաղաքական կայուն գործընթացի ձևավորում, ինչը Ադրբեջանին կսահմանափակի շանտաժի քաղաքականության հարցում: Ինչ կարող է անել այդ իրավիճակում Ռուսաստանը, երևի թե զգալիորեն պայմանավորված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կընթանա Բայդեն-Պուտին տեսավեհաժողովը, որ տեղի կունենա դեկտեմբերի 7-ի երեկոյան: Հայաստանին այս իրավիճակում չի մնում այլ բան, քան լինել պատրաստ իրավիճակի ընդհուպ ամենաանցանկալի զարգացումների, առնվազն այդպիսիք կանխելու համար: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, ընդ որում ընդլայնված կազմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում