Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները

Ժամեր առաջ Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրին Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

Պատմեցին, թե ինչպես է ստեղծվել Զինվորի տունը և արձանագրեցին, որ, փաստորեն Հայաստանում, ի դեմս Զինվորի տան, արդեն ձևավորվել է այն օղակը, որ կարողացավ պատերազմից հետո օգնել վիրավոր զինվորներին վերականգնվել, վերադառնալ լիարժեք կյանք։

Ի դեպ, Ֆրանսիայի Սենատի անդամների հրավերով և նախաձեռնությամբ էին Մուրադյանն ու Մինասյանը մասնակցում մի միջոցառման, որի ժամանակ նախատեսված էր քննարկել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանին, և հրավիրել լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանի խնդիրների, գերիների վերադարձի վրա։

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել. «Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը միշտ, բոլոր փորձությունների ժամանակ Հայաստանի կողքին են եղել»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքների հաղթահարմանը, ԵՊԲՀ ռեկտորը շեշտել է. «Երբ Հարյկուհի Մինասյանի հետ ստեղծում էինք Զինվորի տունը, մեզ համար նախատիպ էր Փարիզում գործող, ազգային արժանապատվության սիմվոլ հանդիսացող Հաշմանդամների տունը»։

Ի դեպ, Փարիզի Հաշմանդամների տունը և Զինվորի տունը երեկ նախնական համաձայնություն են ձեռք բերել փոխայցեր կազմակերպել, քանի որ Փարիզի Հաշմանդամների տան ղեկավար կազմը տպավորված է Զինվորի տուն այցելած՝ Ֆրանսիայի Սենատի անդամների պատմածներով։

Նախօրեի քննարկմանը Զինվորի տան տնօրենն էլ ներկայացրել է պատմություններ, որոնք առանց մեկնաբանությունների բնութագրում են պատերազմի և խաղաղության պայմաններում հայ և ադրբեջանցի զինվորականների գործելաոճերի տարբերությունները.

«Հայ զինվորականները մի ավտոբուս են փորձել կանգնեցնել, ադրբեջանցի վարորդն ասել է՝ չեմ կանգնի, միևնույն է՝ դուք կանանց ու երեխաների վրա չեք կրակի», իսկ երբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հումանիտար հրադադար էր հայտարարվել, ադրբեջանական կողմն այդ պահին ռմբակոծում էր Ստեփանակերտը», -պատմում էր այդ պահին Ստեփանակերտի ծննդատանը եղած Հայկուհի Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում