Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երկրաշարժից 33 տարի անց՝ «Աղետի գոտու խնդիրներն արդեն արդիական չեն, ոչ էլ՝ մոդայիկ»

Գյումրիում 1988-ի դեկտեմբերի 7-ի  Սպիտակի ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցն է։ Աղետալի երկրաշարժից անցել է արդեն 33  տարի, սակայն մինչ այսօր  ավերածության ենթարկված  բնակավայրերը ունեն ոչ միայն սոցիալ-տնտեսական անհաշիվ  խնդիրներ, այլև   հազարավոր մարդիկ  զրկված են նորմալ տներում ապրելու հնարավորություններից։ Այս մարդիկ ապրում են կա´մ  տնակներում, կա´մ տարբեր աստիճանի վթարային շենքերում՝ ամեն օր  իրենց մաշկի վրա զգալով  աղետի անվերջանալի ներկայությունն   և պետության  սահման չունեցող անկարողությունն ու անտարբերությունը։ Վերջին տարիներին աղետի գոտու վերականգնման ուղղությամբ արված-չարվածի և ապագա անելիքների մասին զրուցել ենք  «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Վահան Թումասյանի հետ։

Նրա  գնահատմամբ՝ երկրաշարժից տուժած բնակավայրերը, հատկապես Գյումրին շարունակում են մնալ հսկայական խնդիրների ու աղքատության օջախ։  Հարցին, թե ինչ հատկանշական ծրագրեր են արվել վերջին տարիներին, Թումասյանը պատասխանեց, որ վերջին 5-6 տարիների կտրվածքով բնակարանաշինությունն ու բնակարանների հատկացումն  ընդհանրապես դադարեցվել է, որ որևէ պետական-կառավարական ծրագիր չի կատարվել՝ բացառությամբ մի քանի գյուղական համայնքներում առանձին տների կառուցման, վերանորոգման աշխատանքների կատարման։ Այսպիսի զարգացումերը  վերջինս  պայմանավորում է ողբերգական պատերազմով, համավարակով, ինչպես նաև  որոշ հիմնադրամների  հիասթափությամբ։  Նրա մեկնաբանությամբ՝ այդ հիասթափությունը  տարիների կուտակման արդյունք է, որը, ցավոք, շարունակվում է և ընդգծվեց  պատերազմից հետո։

Մյուս կողմից, ըստ նրա, որոշ հիմնադրամների համար պատերազմից հետո  ավելի առաջնային է դարձել Արցախից տեղահանվածների, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև պաշտպանության բնագավառի խնդիրները, և ինքնըստինքյան «Աղետի գոտին» մղվել է ետին պլան։

«Աղետի գոտու խնդիրներն արդեն արդիական չեն, ոչ էլ՝մոդայիկ»,- փոքր-ինչ հեգնանքով նշեց Թումասյանը և շարունակելով ասաց, որ նոր կառավարության ձեռնարկած միջոցառումը եղել է այն, որ ստեղծվել է «Աղետի գոտու» խնդիրները գնահատող հանձնաժողով, որը կատարել է իր ուսումնասիրությունները, դրանց հիման վրա՝ վերլուծություններ, բայց զարմանալիորեն  դրանից հետո ապագայի համար ոչ մի ծրագիր չի մշակվել, ոչ մի որոշում չի կայացվել։

Նա կարծում է, որ ֆինանսական ծանրաբեռնվածությունն է հիմնական խնդիրը։ Մինչդեռ այսօրվա դրությամբ ունենք շուրջ 2500 տնակներում ապրող ընտանիքներ,  իսկ շուրջ 3-4 հազարի չափ բնակչություն ապրում է խիստ վթարային վիճակում գտնվող շենքերում։  «Պետությունը այս տարիներին չկարողացավ գոնե վթարային շենքերի ամրաշինական աշխատանքները ավարտին հասցնել։ Ճիշտ է՝ հասկանալի է, որ հայաստանյան պայմաններում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար երկար տարիներ են անհրաժեշտ, բայց, մյուս կողմից, շատ վատ է, որ փորձ չի արվում տարեցտարի ինչ-որ բան ավելացնել, ինչ-որ խնդիր լուծել»,-ասաց Թումասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում