Wednesday, 19 01 2022
Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. նրա տունը նորից խուզարկել են․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Իսկ մեկ շաբաթ անց պատերազմ էր
Էրդողանի Ասրիկա նախագիծը
01:00
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք
00:45
Լուկաշենկոն հաստատել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարին
Վահագն Խաչատուրյանը և Կատարինա Բյորլին Հանսենը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները
Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա
Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Մենթոր դպրոցների բաց մրցույթ
Նոր նշանակում՝ փոխվարչապետի աշխատակազմում
Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմն ամբողջությամբ կչեղարկվի հունվարի 19-ին
23:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսի հասցեին
23:00
ԵՄ-ում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ խթանիչի կիրառումը ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից պետական դավաճանության հոտ է գալիս
Վովա Գասպարյանի աղմկոտ գործի լայն ինտրիգները
21:50
Լավրովը և Բլինքենը կարող են հանդիպել մոտ ժամանակներում
21:40
Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել
21:30
Էրդողանը կրկին ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու մեջ
21:20
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում
ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը
Վերջին 20 տարիների ընթացքում մեր արտահանման կառուցվածքը դեգրադացվել է
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
Երևանն ու Անկարան շեշտադրում են հարաբերությունների նորմալիզացիան, ոչ թե հաշտությունը․ դա շատ կարևոր է
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստին քննարկվեց ապացույցների թույլատրելիության հարցը
Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը
Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

Էլեկտրաէներգիայի թանկացմանը նպաստող գործոններ կան. ՀԾԿՀ-ն կկարողանա՞ այդ գործոններին հակակշիռ գտնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացում կլինի։ Տեսակետ կա, որ սա կապված է երկրի խորքային էներգետիկ ճգնաժամի հետ։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը, թե ոչ և ի՞նչ վտանգներ եք տեսնում:

Դա ավելի շատ կապված է ոչ թե ճգնաժամի, այլ արդյունավետ կառուցվածքի հետ: Այսինքն սակագինը միջինացված ինչ-որ մի մեծություն է, և Հանձնաժողովն էլ վերահսկում է, որպեսզի այդ գումարը մի կողմից սպառողների համար մեծ բեռ չլինի, մյուս կողմից չի կարող անհիմն ձևով մերժել  սակագնի բարձրացման հայտերը՝ հաշվի առնելով, թե համակարգն ինչ խնդիրների կբախվի: Եթե մենք ունենք համակարգում այնպիսի մի օղակ, ինչպիսին, օրինակ, Հրազդանի 5-րդ էներգաբլոկն է, որը թանկ էլեկտրաէներգիա է արտադրում, դրա պատճառով մենք ունենք ինքնարժեքի որոշակի ավելի բարձր մակարդակ, հիմա եթե համակարգի հետագա նորմալ կենսագործունեությունը պահանջում է որոշակի սակագնային բարձրացումներ անել, Հանձնաժողովը չի կարող բերված փաստարկներն անտեսել և ասել՝ ոչ, չի բարձրացվելու սակագինը: Դա կհանգեցնի էներգետիկ ճգնաժամի:

Փորձագետները նշում են, որ սա էներգետիկ ճգնաժամի հետևանք է, և որ ձախողվել է Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, որն էլ նպաստել է էլեկտրաէներգիայի թանկացմանը:

Ես չէի խոսի ճգնաժամի մասին, ուղղակի որոշ գործոններ կան, որոնք նպաստում են սակագնի նվազմանը, և գործոններ կան, որոնք նպաստում են աճին: Այսօր ավելի ակտիվ են այն գործոնները, որոնք նպաստում են սակագնի ավելացմանը, և  Հանձնաժողովը չի կարող դա հաշվի չառնել: Ի վերջո, եթե աշխարհի մասշտաբով էներգետիկ ռեսուրսների թանկացում է տեղի ունենում, դա չի կարող էլեկտրաէներգիայի սակագնի վրա չանդրադառնալ:

Արդյոք սա կբերի շղթայական թանկացումների: Ի՞նչ ազդեցություն սա կունենա գնաճի վրա, տնտեսության վրա:

Բնականաբար, ազդեցությունը դրական լինել չի կարող, բայց ես չէի գերագնահատի դրա ազդեցությունը, որովհետև մենք առանց այն էլ գնաճի բարձր ֆոնի վրա ենք, բոլոր հնարավոր ու անհնարին բաղադրիչներով առկա է  գների բարձրացում: Այո, էլեկտրաէներգիան զգալի մասնակցություն ունի գների ձևավորման մեջ, բայց բոլոր այն գործոնները, որոնք կարող էին շղթայական ազդեցություն ունենալ գների բարձրացման վրա, այդտեղ արդեն իսկ գնաճային դրսևորումներ կան: Չեմ կարծում, թե շատ ավելի նշանակալի ազդեցություն կլինի, քան օրինակ, բենզինի գների պարագայում եղավ, կամ գեղուկ գազի պարագայում: Մենք առանց այն էլ գնաճային բարձր ֆոնի մեջ ենք, դրանից ավելի բարձր չեմ կարծում, որ մենք երկարաժամկետ խնդիրներ կունենանք գնաճի մասով:

Կարծում եք չափազանցվա՞ծ են գնահատականները, ըստ որի եթե Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը ձախողած չլինեինք, էլեկտրաէներգիան չէր թանկանա:

Այդ ծրագրի իրականացումը կարող էր նպաստել որոշակի առումով դիվերսիֆիկացմանը և կարող էր նպաստել նրան, որ էներգետիկ դեֆիցիտի պայմաններում դու էներգիա ներմուծես, իսկ ավելցուկի դեպքում արտահանես: Հիմա ցավոք սրտի, այդ մասով մենք ունենք խնդիր, բայց ասել, որ դա մեր բոլոր խնդիրների համար լուծում կլիներ, այդպես չէ: Քիչ են մեր էֆեկտիվ էներգետիկ աղբյուրները, ռեսուրսները , և եղած էներգետիկ համակարգի կառուցվածքը ձևավորվում է երկար ժամանակահատվածի ընթացքում:

Ամեն դեպքում անխուսափելի՞ է լինելու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Համենայնդեպս, հայտը դեռ պետք է քննարկվի: Մենք խոսում ենք այն մասին, որ Հանձնաժողովի նախագահը չի բացառել սակագնի բարձրացումը: Շատ բան կախված է նրանից, թե ինչ փաստարկներ կներկայացվեն, այդուհանդերձ, թանկացմանը նպաստող գործոնները կան: Հիմա թե այդ գործոններին հակակշիռ հանձնաժողովը կկարողանա գտնել, թե ոչ, ես չեմ կարող ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում