Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտնել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալու պատճառով մասնավոր սեկտորի գործատուները ստիպված կլինեն պահանջել աշխատակիցներից պարտադիր պատվաստվել:
Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Առողջապահության վարչության պետը կհայտարարի այն մասին, որ այսուհետ մասնավոր սեկտորի գործատուները աշխատակիցներին պարտադիր պատվաստման պահանջ ներկայացնեն»,-այս մասին MSNBC հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ պահանջը կարող է «կանխարգելիչ հարված» լինել: Այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 27-ից: