Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի սադրանքներին Հայաստանի ու Արցախի պատասխանը

Արցախում որևէ միջադեպից հետո, հատկապես մահվան ելքով ողբերգական միջադեպերից հետո, հայկական հանրությունում առաջանում է խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության հարցը: Այյդ հարցն առաջ է գալիս միանգամայն հիմնավոր և արդարացի կերպով, սակայն զուտ քաղաքական հարթության վրա հարցը պահանջում է որոշակի այլ շեշտադրումներ ու դիտարկումներ, հատկապես, երբ արդարացի պնդումներն ու հարցադրումները վերաճում են խաղաղապահ կոնտինգենտի փոփոխության օրակարգի: Առանցքային է այստեղ արձանագրել երկու հանգամանք: Նախ, որևէ խաղաղապահ կոնտինգենտ Արցախում չի երաշխավորելու բացարձակ «ստերիլություն» կայունության հարցում, չի բացառելու առանձին միջադեպերի առկայությունը, երբ իրադրությունը փաստացի իր ռազմա-քաղաքական էությամբ շարունակում է մնալ պատերազմական:

Խաղաղապահ կոնտինգենտը ապահովելու է լայն կայունություն, այդ թվում նաև մի պարզ պատճառով՝ խաղաղապահ մանդատի տեր սուբյեկտի համար դա է առանցքայինը, այլ ոչ ամեն մի կրակոցի կամ միջադեպի համար ուղիղ պատասխանատվության տակ մտնելը, թեև դե յուրե այդ պատասխանատվությունն առկա է: Եվ հայկական հանրությունը պետք է պարբերաբար շեշտադրի այդ պատասխանատվությունը բոլոր դետալներով, սակայն չունենա պատրանք, թե ապահովելու է պատասխանատվության իրացումը ընդհուպ այդպիսի դետալային մակարդակով:

Հետևաբար, հայկական կողմի համար առանցքային պետք է լինի անվտանգային իրողությունների համար սեփական պատասխանատվության աստիճանի հետևողական ավելացումը, ամենօրյա աշխատանքի ռեժիմում: Տվյալ պարագայում խոսքը Արցախի անվտանգային, պաշտպանական, իրավապահ կառույցների մասին է խոսքը, իսկ խաղաղապահների հետ պետք է տարվի համարժեք աշխատանք, որպեսզի չխոչընդոտեն անվտանգային ներքին կառույցների գործունեությանը: Ի վերջո, որքան բարձր է ներքին կառույցների արդյունավետությունը, այնքան ավելի «պաշտպանված» է խաղաղապահ կոնտինգենտի մանդատն ու մեծ է ավելի լայն կայունության ապահովման հնարավորությունը: Այդ համատեքստում էլ պետք է ձեռնպահ մնալ խաղաղապահ կոնտինգենտի փոփոխության հարց բարձրացնելուց, որովհետև դա արդեն ոչ թե Արցախի քաղաքացիների անհատական մակարդայում անվտանգության ապահովման տիրույթ է, այլ աշխարհաքաղաքական նշանակության խնդիր: Ի վերջո, հենց այդ խնդիրն է եղել արցախյան հարցի մոտ 30-ամյա միջազգային գործընթացի առանցքում, դրա շուրջ է եղել ուժային կենտրոնների պայքարը:

Հետևաբար, բարձրացնել այդպիսի հարց, նշանակում է խթանել աշխարհաքաղաքական տրամաբանության «ցնցում», ինչը կարող է բերել ոչ թե անհատական մակարդակում արցախցիների պաշտպանվածության, այլ հակառակը՝ լրացուցիչ և շատ ավելի խորքային ռրսկերի, ընդ որում ոչ միայն ՌԴ դիմադրության տեսքով: Ի վերջո, չպետք է բացառել և այն, որ խաղաղապահների մանդատի հարցում ՌԴ-ին մշտապես «ասեղի» վրա պահող Ադրբեջանն ու Թուրքիան սադրանքների են գնում նաև հենց այդ հաշվարկով, որ հայկական հանրությունը ավելի ու ավելի բարձր խոսի ՌԴ խաղաղապահների փոխարինման անհրաժեշտության մասին: Դրա հետևանքով, հայկական կողմի վրա են մնալու Ռդ արձագանքի ռիսկերը, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ստանալու են առկա իրավիճակում ավելի շատ «ձուկ որսալու» հնարավորություն: Ըստ այդմ, հայկական հանրությունը պետք է պարբերաբար բարձրացնի խաղաղապահների արդյունավետության և պատասխանատվության հարցը, միաժամանակ սակայն խուսափիի աշխարհաքաղաքական խմորումների խթան հարցադրումներ բարձրաձայնելուց, այլ գործնական քայլեր կատարի սեփական անվտանգային կարողությունները ավելացնելու, բազմապատկելու ուղղությամբ, այդ կերպ նաև բարձրացնելով իրավիճակի վրա իր սուբյեկտային ազդեցության ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում