Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հետ կապված այս պահին քննարկումներն ընթացքում են, որևէ նորություն չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացման պատճառ է ներկայացնում ԱԺ պատվիրակության այցն Արցախ, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ դա իրենց հայտարարությունն է, որն ինքը չի ուզում մեկնաբանել։
«Այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակներում, դրանք առանձին գործընթացներ են և դրանց տեղի ունենալ-չունենալը պայմանավորված են կոնկրետ գործոններով»,-նշեց Էդուարդ Աղաջանյանը։