Երեկ Տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններ էին 9 մարզերի 36 համայնքներում։ Քաղաքացիական պայմանագիրը նախնական տվյալներով հաղթել է 24 համայնքներում: Իշխող թիմը զիջել է Վանաձորում, Մասիսում, Ապարանում, Աբովյանում: Համապետական ընտրություններից 6 ամիս անց քաղաքացիները 50 պլյուս չեն տվել իշխող ուժին։ Ժողովուրդը հաշտ չի իշխող ուժի միանձնյա կառավարման հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արդար Հայաստան կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանի հետ:
Նորիկյանի կարծիքով՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ հանրության մի ստվար զանգված իշխանության նկատմամբ ունի խորը վերապահումներ․ «Այս իշխանության լեգիտիմությունը մեծապես պայմանավորված է նախկինների գոյությամբ: Որտեղ չկա Քոչարյան, չկա Փաշինյան: