Շանհայում ինը մարդ Է վիրավորվել մկրատով զինված տղամարդու հարձակման հետեւանքով: Ինչպես հայտնում Է տեղական «Պենպայ» լրատվական ռեսուրսը, միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին Պունդունի նոր շրջանում:
Կանչից հետո երկու րոպե անց ժամանած՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին. նա 26-ամյա երիտասարդ Է, որը հաշվառված Է երկրի մի այլ տարածաշրջանի հոգեբուժական կլինիկայում եւ վերջերս Է ժամանել Շանհայ: Միջադեպի հետեւանքով վիրավորվել Է ինը մարդ, այդ թվում երկու ոստիկաններ, որոնք մասնակցել են ձերբակալմանը: Ներկայումս նրանք բոլորը գտնվում են հիվանդանոցում: Արտակարգ պատահարի պատճառների մասին տեղեկատվություն չկա: Հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: