Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հայտնվի իսպանական Լա լիգայի ակումբներից մեկում։
Այս մասին հայտնում է Vesti.kz-ն Վերջինս տեղեկության համաձայն իսպանական ակումբը լրջորեն հետաքրքրված է Հովհաննիսյանի ծառայություններով։ Նույն աղբյուրի համաձայն Հովհաննիսյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև հունական մի քանի ակումբ։ Հովհաննիսյանի պայմանագիրը ղազախական ակումբի հետ ավարտվում է այս տարի