Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Մենք մեր կաշվի վրա  զգացել ենք՝ ինչ է ՀԱՊԿ-ը, թղթի վրա կառույց է, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չենք դրել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

Սամվել Բաբայանն իր հարցազրույցում նշել է, որ բանակը լճացած վիճակում է և որ վերջին մեկ տարում որևէ փոփոխություն չի եղել բանակում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

Վարչապետն էլ է ասել, բոլոր իշխանավորներն էլ ասել են, որ բանակում տեղի են ունենում վերափոխումներ, այդ թվում կադրային առումով, որը այնքան էլ արտահայտված չէ: Բանակի կազմը պետք է փոփոխվի, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Բայց ինձ էլ է թվում, որ դանդաղում է այդ գործընթացը, մենք կանգնած ենք պատերազմի առաջ, նույնիսկ պատերազմի մեջ և բարեփոխումների տեմպերը պետք է արագանան:

Սամվել Բաբայանը վստահություն է հայտնել, որ գործող Գլխավոր շտաբով հնարավոր չէ որևէ բարեփոխում իրականացնել և պաշտպանության նախարարի փոփոխությունը որևէ լուրջ ազդեցություն այս գործըընթացի վրա չի ունենա: Ինչու ԳՇ-ում այդ փոփոխությունները տեղի չեն ունենում:

Դա մեզնից չի  կախված, ես չգիտեմ՝ ինչու դա տեղի չի ունենում: Զորքը պատկանում է գլխավոր շտաբին, շտաբը պետք է արագացնի այդ բարեփոխումների ծրագիրը: Օր առաջ դա պետք է իրականացվի: Մենք քննարկումներ ենք անցկացնում այստեղ, ԳՇ-ից գալիս են պաշտոնյաներ, որոնք ներկայացնում են իրավիճակը: Այդ ամենն արվում է: Սամվել Բաբայանն իրենց հետ կապ չունի, բայց մենք կապ ունենք: Մենք էլ ենք նկատում, որ բարեփոխումները դանդաղում է և իրենց ասում ենք, որ պետք է արագ արվի այդ ամենը: Նույնիսկ վերջերս քննարկումներ ունեցանք աշխարհազորի հետ կապված և իրենք էլի մեկ ամիս ժամանակ խնդրեցին, որպեսզի մանրամասն քննարկեն, նոր առաջարկություններ ներկայացվեն: Բոլոր օղակներում այդ քննարկումները ընթանում են: Ես լրիվ համամիտ եմ, որ դանդաղում է գործընթացը:

Այսինքն դուք նաև համամիտ եք, որ բանակը լճացե՞լ է:

Ամեն մարդ էլ կարող է իր կարծիքն ասել: Սամվել Բաբայանն իր կարծիքն է ասում: Ես չեմ կարող որևէ մեկին ասել՝ կարծիք մի հայտնի: Իսկ ես շփվում են ԳՇ պաշտոնյաների հետ, և վստահեցնում եմ, որ աշխատանքներ գնում են, պարզապես դանդաղում են:

Նույն Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը Երևանը պետք է դիտարկի  և հստակեցնի իր պայմանագրային պայմանավորվածությունները Ռուսաստանի հետ: Այս մասով ո՞րն է լինելու մեր անելիքը, և ինչ կարծիք ունեք այս գնահատականների վերաբերյալ:

Ես գիտեմ, որ մեր երկրի իշխանությունները նմանատիպ կարծիք չեն հայտնել և որևէ մեկը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս: Ես նման բան չեմ լսել իշխանություններից, իսկ փողոցում ով ինչ ասես, կարող է ասել: Ե իշխանությունը ցանկություն ունենա ՀԱՊԿ-ից դուրս գալու, նա հրապարակային կհայտարարի այդ մասին: Բայց որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որը միայն թղթի վրա է, բոլորս էլ համոզվել ենք այս ընթացքում: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, ահագին ժամանակ քննարկեց-քննարկեց, հետո ասաց՝ մեզ պետք է 4-րդ կետով դիմեիր, ոչ թե 2-րդ կետով: Այսինքն մենք մեր կաշվի վրա  զգացել ենք՝ ինչ է ՀԱՊԿ-ը: Այդուհանդերձ, մենք ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկ չենք արել:

Վերջերս տեսանք, որ փոխվարչապետների մակարդակով ևս հնարավոր չեղավ պայմանավորվածություն ձեռք բերել: Ի՞ նչ է տեղի ունենում, Ադրբեջանը պնդում է, որ պետք է միջանցք ստանա, Հայաստանն էլ մերժո՞ւմ է:

Նրանց ուզածը միջանցքն է: Եթե հիշում եք նախագահների մակարդակով հավաքվեցին Կազանում, պայմանավորվեցին, բայց վերջին պահին Ալիևն ասաց՝ ոչ, նոր պայմաններին էլ կհամաձայնվեք, նոր ես կհամաձայնվեմ: Մի 12 պայման ավելացրեց: Հիմա նույնն է կատարվում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրենք չեն կատարել, կամ ո՞ր պայմանավորվածությունն են կատարել, ոչ մեկը: Ու չեն էլ կատարելու:  Հիմա գոնե հասկանանք, որ էս մարդիկ ավելի շատ բան են ուզում, իրենց ախորժակը շատ մեծ է: Դրա համար մենք պետք է պահենք մեր երկիրը, իրենց նվեր չենք տալու մեր հայրենիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում