Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Արցախում քննարկվում է 2022 թվականի բյուջեն․ ի՞նչ առանձնահատկություններ կան հետպատերազմյան փուլում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Արցախի Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, Արցախի խորհրդարանը քննարկում է 2022թ պետական բյուջեի նախագիծը։ Հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները որևէ առանձնահատկություն կա՞։

Միանշանակ կան առանձնահատկություններ։ Ինչպես նախորդ տարիներին, նաև հիմա՝ բյուջեն  ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունի և այդ ուղղվածությունը հետպատերազմյան հետևանքները վերացնելուն են ուղղված։ Կան բազմաթիվ սոցիալական ծրագրեր, տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու, խրախուսման ծրագրեր ևս ներառված են։

– Ծախսերը հիմնականում ինչի՞ն  են ուղղված լինելու։

-Ինչպես ամեն տարի ծախսերը՝ աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ․․ դրան կգումարվի այն սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերը, որոնք ուղղված կլինեն մեղմացնելու պատերազմի հետևանքները։ Դրանք նախատեսվում են նաև տեղահանված բնակիչների համար։

-Եկամուտների հատվածը նախորդ տարվա համեմատ կրճատվե՞լ է։

-Հակառակը՝ 2021 թվականի համեմատ ավելացել է։2022 թվականին կանխատեսվում է 40 միլիարդ։ Այսինքն՝ լինելու են Արցախի Հանրապետության սեփական եկամուտները, մնացածը՝ բյուջետային վարկ։

-Հայաստանի բյուջեի հետ նախագիծն ինչքանո՞վ է սինխրոնացվել, թե՞ ամբողջությամբ առանձին եք մշակել։

-Իհարկե կապված է Հայաստանի հետ, քանի որ բյուջետային վարկը հենց տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ծախսային  հատվածի մի մասի գումարները հատկացնում է Հայաստանի պետական բյուջեն։

-Դեռ քվեարկություն չի եղել, իսկ ընդհանուր մթնոլորտն ինչպիսի՞ն է, կա՞ն առարկություններ։

-Այս պահին դեռ հանձնաժողովային քննարկումներ են։ Վաղը վերջին նիստն է լինելու հանձնաժողովում, որից հետո առաջարկությունների ներկայացման փուլն է։ Այնուհետև կլինի առաջին ընթերցում, ընդմիջում, երկրորդ առաջարկությունների ներկայացման փուլ և վերջնական հաստատումը՝ դեկտեմբերի 23-ի լիագումար նիստում։ Այս պահին դեռ քվեարկություն  չունենք, բայց ընթացքում բավականին հետաքրքիր քննարկումներ են տեղի ունեցել, նաև առաջարկություններ են հնչել, որոնք բնականաբար քննարկումների արդյունքում կպարզվի՝ տեղ կգտնե՞ն բյուջեում, թե՞ ոչ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում