Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւնքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել Է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության կայքում: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել Է:
Նշվում Է, որ Արեւելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում Է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի Է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել Էին 14 զոհվածների եւ 56 տուժած տեղացի բնակիչների մասին: Ներկայումս տուժածներին ցույց Է տրվում բժշկական օգնություն: Սեմերուն ամենաբարձր գագաթն Է Ճավա կղզում եւ 130 ակիվ հրաբուխներից մեկն՝ Ինդոնեզիայի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: