Saturday, 05 10 2024
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը

Սոչիի և Ստոկհոլմի խանգարող հանգամանքները

ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի երեք համանախագահները հայտարարություն են տարածել Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման հետ կապված, ավելի կոնկրետ՝ հանդիպում չկազմակերպելու հետ կապված: Նրանք այդ առիթով հայտնում են իրենց ափսոսանքը, որ չի հաջողվել կազմակերպել այդ հանդիպումը: Ինչպես հայտնի է, մինչ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովը կար խոսակցություն, որ այնտեղ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում: Ավելին, նաև պաշտոնապես նշվում էր, որ դա հնարավոր է: Սակայն, հանդիպում չեղավ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները առանձին-առանձին հանդիպել են միայն երեք համանախագահների հետ: Ինչո՞ւ չի ստացվել հանդիպումը կամ ով է հրաժարվել, պարզ չէ: Համանախագահները ինչպես միշտ չեն կոնկրետանում և չեն հայտնում որևէ հարցում պատասխանատու կողմի:

Հայաստանն ու Ադրբեջանն էլ միմյանց են մեղադրում ոչ կառուցողական լինելու համար, և սա էլ հայտնի իրողություն է: Այդուհանդերձ, ակնառու է, որ կա խնդիր, ընդ որում խնդիրը կա Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, որովհետև ոչ միայն չի ստացվել արտգործնախարարների հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում, այլ նաև չի ստացվել Սոչիի եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինի ազդարարած փոխվարչապետերի հայտարարությունը, որ Մոսկվայում հանդիպումից հետո պետք է լիներ հաղորդուղիների ապաշրջափակման թեմայով որոշումների մասին: Փոխվարչապետները հանդիպեցին, սակայն չհայտարարեցին ոչինչ, բացի այն, որ կարիք կա նոր հանդիպումների: Այդ ընթացքում իհարկե Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց տասը գերիների, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների օրը: Այդ հանգամանքը թերևս հիմք է տալիս դիտարկելու, որ թե Սոչիից հետո, թե Ստոկհոլմի հանդիպման չկայանալու հետ կապված խնդիրների աղբյուրն Ադրբեջանն է և Բաքուն գերիների հարցում վերադարձի քայլին գնացել է թերևս իր այսպես ասած ապակառուցողական պահվածքը փոքր ինչ բալանսավորելու համար:

Իհարկե սա միայն դիտարկում է, որովհետև պարզ չեն մի շարք հանգամանքներ, սակայն բոլոր դեպքերում հազիվ թե Ադրբեջանը գնար գերիների վերադարձի որոշման, եթե Սոչիից հետո մոսկովյան հանդիպման, ինչպես նաև Ստոկհոլմում հանդիպում չկայանալու պատասխանատուն լիներ հայկական կողմը: Համանախագահները պատրաստակամություն են հայտնում հնարավորության դեպքում կազմակերպել արտգործնախարարների նոր հանդիպում և շարունակել Նյու Յորքի և Փարիզի հանդիպումների ընթացքում ծավալված քննարկումները, երբ թույլ տան հանգամանքները: Նկատի ունե՞ն կոնկրետ հանգամաքներ, թե ոչ, պարզ չէ, սակայն այստեղ գուցե ուշադրության է արժանի մեկ այլ իրողություն: ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Ստոկհոլմում եղել է Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարների մակարդակով համատեղ հայտարարություն, որում նշվում է նաև ՌԴ միջնորդական դերի մասին: Սակայն, ուշագրավ է այն, որ առ այսօր այդ հայտարարությունը դեռևս հանրայնացված չէ, ինչը առաջացնում է հարցեր, թե արդյո՞ք խնդիրներ առաջացնող հանգամանքները համանախագահների շրջանակում չեն: Ընդ որում, այստեղ հետաքրքիր է նաև այն, թե առկա իրավիճակը ինչ ազդեցություն կթողնի Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող, ազդարարված Փաշինյան-Ալիև հանդիպման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում