6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ Դեկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 01-54-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է չիլի-արգենտինական սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժն Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «բավականին ուժեղ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: