
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հրանտ Այվազյանն իր էջում հրապարակել է կուսակցության ստացած ամփոփ տվյալները Վանաձորի թվով 34 ընտրական տարածքներից:
Ըստ նախնական արդյունքների, Վանաձորում հաղթանակ է տանում նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը՝ ստանալով ընտրողների 35,3 տոկոս ձայները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համայնքի ղեկավարի թեկնածու Լոռու ներկայիս մարզպետ Արամ Խաչատրյանն է, ստացել է 24,6 տոկոս ձայն, իսկ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, ստացել է ընտրողների 19,8 տոկոս ձայները:
Ստորև ներկայացված գրաֆիկի տեղեկատվության աղբյուրը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: