Հայաստանում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները։
ԿԸՀ-ի տվյալներով ընտրության իրավունք ունեցող 1 112 396 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 472 528 քաղաքացի կամ ընդհանուր ընտրողների 42.48 տոկոսը։
Ընտրություններին ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում 69.78 տոկոս, Վայքում 67.95 տոկոս, Ապարանում 54.70 տոկոս։
Վանաձորում ընտրություններին մասնակցել է ընտրողների 36.01 տոկոսը, Մասիսում 46.88 տոկոսը, Աբովյանում 38.72 տոկոսը։
Ընտրություններին ամենացածր մասնակցությունն ունեցել է Արմավիրը 20.73 տոկոս, Էջմիածինը` 25.38 տոկոս։