Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին ահազանգած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ Ապարան համայնքի գործող քաղաքապետ, «Կարեն Եղիազարյան դաշինքի» ցուցակը գլխավորող Կարեն Եղիազարյանի (Գնթունիկի Կարեն) եղբայրը՝ Հայկ Եղիազարյանը այցելում է բնակարաններ, մարդկանց ահաբեկում․ «Եթե Կարենին չընտրեն, վատ կլինի»:
Քաղաքացին մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ ոստիկանությունը կզբաղվի սույն ահազանգով: