Wednesday, 26 01 2022
01:00
Լեհաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի նախագահը հանձնարարել է խստացնել շինարարական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթների կարգը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք
Հայաստանում երկաթուղային ծրագրերի իրականացումը Ֆրանսիայի առաջնահերթություններից է
00:30
Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին
00:20
Ուկրաինան լքելու ամերիկացիներին տրված հանձնարարականները չեն նշանակում «ներխուժման» վստահություն. Բլինկեն
00:10
ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել

Էրդողանի շանտաժն ու Հայաստանի ներքաղաքական բանսարկությունը

Պուտինն ու Էրդողանը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույցում քննարկել են Հարաային Կովկասի իրավիճակն ու նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպումը: Ըստ տարածված հաղորդագրության, Էրդողանը Պուտինին խնդրել է ներկայացնել եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվածը: Թեև խոսվում է, որ Էրդողանը խնդրել է Պուտինին, այդուհանդերձ կասկածից վեր է, որ Էրդողանը «խնդրել» է «պահանջելով», այն առումով, որ մինչև Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցը՝ բարդություններ են առաջացել Սոչիի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում և Մոսկվայում փոխվարչապետների հանդիպումը, որ ազդարարել էր Պուտինը, ոչ թե բերել է որոշումների, այլ հակառակը՝ տվել է առիթ խոսելու, որ կան ձգձգումներ: Ավելին, այն օրը, երբ Էրդողանը պետք է «խնդրեր» Պուտինին ներկայացնել Սոչիի մանրամասները, Ադրբեջանի զինուժը Արցախում սպանել է չեզոք գոտում հայտնված 65-ամյա հովվին:

Արցախում որևէ կրակոց, առավել ևս մահվան ելքով, և առավել ևս քաղաքացիական՝ անզեն անձի, ըստ էության կրակոց է նաև խաղաղապահների մանդատի վրա:

Երբ այդ մանդատի պայմաններում տեղի են ունենում այդպիսի սպանություններ, առավել ևս այդպիսի ցինիզմով, ապա խաղաղապահների հանդեպ, ռուսական խաղաղապահության արդյունավետության հանդեպ միանգամայն հասկանալի, արդարացի և օբյեկտիվ դժգոհություն է առաջանում հայ հանրության շրջանում: Սա էլ բնականաբար Ռուսաստանի համար կամա, թե ակամա դառնում է ռեգիոնալ խնդիր, միջազգային խնդիր, և էական չէ մեծ, թե փոքր: Ի վերջո այսօր փոքր խնդիրը, կամ այսօր արձանագրվող և կուտակվող փոքր խնդիրները խաղաղապահների մանդատի ժամկետի մոտենալուն պես կարող են դառնալ մեծ ու բարդ:

Էրդողանի հեռախոսազանգի օրը ադրբեջանական զինուժի կատարած սպանությունը Պուտինին «հիշեցնում» է այդ մասին: Եվ այստեղ առաջանում է հարց, թե որը կարող է լինել ռուսական արձագանքը: Ռուսներն իհարկե անկանխատեսելի են, բայց արդյո՞ք նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար, թե՞ Էրդողան-Ալիև տանդեմը «հաշվել» է ՌԴ ատամներն ու այդ առումով Պուտինն ու Ռուսաստանը գուցե անկանխատեսելի են բոլորի համար, բայց ոչ «տանդեմի»: Պուտինը նրանց համար կարող է այսպես ասած վտանգավոր կամ անկանխատեսելի դառնալ այն դեպքում, երբ կկարողանա նոր աշխարհակարգի շուրջ պայմանավորվել Միացյալ Նահանգների և ՄԱԿ ԱԽ մյուս երեք անդամների հետ: Քանի դեռ չկա այդ պայմանավորվածությունը, Էրդողանն ու Ալիևը վստահ են, որ Պուտինը չի գնա իրենց դեմ, եթե անգամ ունենա դրա մեծ ցանկություն: Ինչ խոսք, «տանդեմը» նաև խելացնոր կամ արկածախնդիր չէ և «գիտե իր չափը», բայց ամբողջ հարցն այն է, որ թույլատրելին Պուտինի համար գուցե ոչինչ է՝ ժամանակի և տարածության ռազմավարական ընդգրկման մեջ, բայց Հայաստանի ու Արցախի համար այն կարող է լինել շոշափելի: Երևանի խնդիրը այդ «դիսբալանսի» լուծումը գտնելն է: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բալանսավորվի հայկական քաղաքական միջավայրը և բանսարկությունից անցնի գաղափարական, հայեցակարգային մրցակցության: Սակայն, դա չափազանց բարդ է այն պարագայում, երբ Հայաստանում ներքաղաքական սուբյեկտների մի զգալի մասը զբաղված է Հայաստանի իշխանության դեմ Կրեմլի ուղղակի, թե անուղղակի «մատնագրեր» հղելով:

Այս պարագայում, Հայաստանի և Արցախի «քիչը» կամ «փոքրը» ՌԴ իշխանության համար երբեք չի դառնում շատ և ավելին, «փոքրանում» է իր քաղաքական նշանակությամբ էլ ավելի, այդպիսով բարձրացնելով ՌԴ հանդեպ «շանտաժի» թուրք-ադրբեջանական հնարավորությունը: Այլ կերպ ասած, Հայաստանում փորձելով «արդարացնել» Ռուսաստանին, ստեղծել Ռուսաստանի համար «ալիբի»՝ հայկական իշխանության «հակառուսականության» քարոզչական «թեզով», ըստ էության կամա, թե ակամա «ալիբի» և հավելյալ դաշտ են ստեղծում թուրք-ադրբեջանական ռեգիոնալ քաղաքականության համար, ընդ որում անելով այդ գործը Հայաստանում «թրքության» մասին մեղադրական խոսքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում