Friday, 04 10 2024
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ

Ինչպես դատարկել պետությունն ու լցնել բաժակները

Եթե ուշադրությամբ հետևենք Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքի հետագծին, ապա հազվադեպ, լոկալ, կարճատև բացառություններով հանդերձ, այդ ներքաղաքական կյանքի այսպես ասած առանցքում եղել են ոչ թե բովանդակային քննարկումները և գաղափարական, արժեքային պատասխանատու քաղաքական կոնցեպտները, այլ՝ «հայրենասիրությունը», «հայրենիքը փրկելու» հռչակագրերը: Ոչ ավելի:

Թվում է, որ սա քաղաքական տեխնոլոգիա է, որը հանրությանը, առավել ևս մի շարք առումներով վատ ապրող, անարդարության, կոռուպցիայի և այլնի բախվող հանրությանը ընտրակեղծարար իշխանությունների դեմ մոբիլիզացնելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցն էր: Եվ շատ առումներով սա գուցե նաև հիմնավորվել է հընթացս: Սակայն, եթե առանձին քաղաքական խմբերի համար սա եղել է շատ, թե քիչ արդյունավետ միջոց, և անգամ այսօր է դիտվում այդպիսին, ապա պետական զարգացման և հասարակական-քաղաքական առողջության տեսանկյունից սա եղել է ոչ այլ բան, քան քաղցկեղային գոյացություն, չարորակ գոյացություն, որը մետաստազներով ուղղակի ծածկել է հանրային, քաղաքական օրգանիզմն ու միտքը:

Հետևանքը այն է, որ մեզանում քաղաքականության բովանդակությունը «հայրենասիրությունն» է, քննարկումների բովանդակությունը՝ «հայրենասիրությունն» է, մինչդեռ մեր շուրջբոլորը զբաղված են քաղաքականությամբ: Որովհետև քաղաքականությունն էլ աշխատանք է, որը իրականում դարձյալ միայն քաղաքական նկատառումներով է քարոզչական տիրույթներում հակադրվում բարոյականությանը: Իրականում, քաղաքականությունը գործունեության տիրույթ է, ինչպես բոլոր տիրույթները, որտեղ կա թե բարոյական, թե անբարո սեգմենտ: Որևէ մեկը չի կարող միամտություն ունենալ պատկերացնելու կամ մտածելու, թե կարող է լինել գործունեության «սուրբ» տիրույթ, բացարձակ ստերիլ գոտի թե ֆիզիկական, թե հոգեբանական իմաստով:

Այսօր այդ առումով մարդկությունը պատրանք չունի անգամ եկեղեցիների, կրոնական կազմակերպությունների առումով, ուր մնաց՝ քաղաքականության: Այդ ամենով հանդերձ, քաղաքականության այդպիսի «պատկերացումներ» խթանվում են նաև քաղաքականապես չկայացած, քաղաքական արդիականացում չապրող հասարակությունների մոտ՝ հենց քաղաքականությունից հիասթափեցնելու, այդ արդիականացման հնարավորությունը առավել հեռու վանելու և հասարակական-քաղաքական օրգանիզմը միայն «հայրենասիրական» քննարկումների ու մրցակցության պարապ դաշտում պահելու համար: Որովհետև, իսկական հայրենասիրությունը, ինչքան էլ չհնչի տրիվիալ՝ դա ամեն մարդու սեփական գործով բարեխիղճ զբաղվելն է, այդ թվում նաև քաղաքականությամբ՝ քաղգործիչների, հասարակական-քաղաքական միավորների համար: Եվ ավելին, քաղաքականությունը ըստ էության կենսագործունեության այն դաշտն է, որ առավել մեծ ազդեցություն ունի հանրային և պետական կենսագործունեության մյուս ուղղությունների վրա, ընդհանրապես միջավայրի վրա:

Հետևաբար պետական զարգացման, դիմադրունակության, ընդհուպ ազգային անվտանգության առումով առավել քան կարևոր է, որ քաղաքականության մեջ գտնվողները զբաղվեն քաղաքականությամբ, այսինքն իրենց գործով, և դա է լինելու իսկական ու արդյունավետ հայրենասիրությունը, այլ ոչ «հայրենասիրական ճառերի» մրցակցությամբ, որոնք իրականում դատարկում են հասարակայան-քաղաքական, պետական օրգանիզմը բովանդակությունից, դատարկում են պետությունը մարդկանցից և լցնում միայն բաժակները՝ հայրենասիրական նոր կենացների, երգերի ու ճառերի համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում