Այսօր՝դեկտեմբերի 5-ին, ՏԻՄ ընտրություն է անցկացվում նաև Վեդի համայնքում:
«Առաջին լրատվականը» եղել է Վեդիում և արձանագրել է որոշակի պասիվություն և անտարբերություն ընտրությունների նկատմամբ: Հարցախույզին մասնկացած բնակիչների մեծ մասը անտարբերությունը պայմանավորում է երկրի ընդհանուր վիճակով, տրամադրություններով, քաղաքականությունից հոգնած լինելով և առանձնակի սպասելիքներ չունենալով: Իրենց պարտքը կատարած վեդեցիները ընտրություններից ակնկալում են փոփոխություններ քաղաքի բարեկարգման, ոռոգման, խմելու ջրի, աղբահանության խնդիրների լուծում և ամենակարևորը՝ համերաշխություն ու միասնականություն ներքին կյանքում: