Ադրբեջանի փոխանցած 10 հայ գերիներն արդեն Երևանում են։ Անունները ստուգելուց հետո նրանց տեղափոխեցին բժշկական կենտրոն:
Գերիներին հայրենիք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Օդանավակայանում դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչարբակովը և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։