Wednesday, 26 01 2022
00:30
Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին
00:20
Ուկրաինան լքելու ամերիկացիներին տրված հանձնարարականները չեն նշանակում «ներխուժման» վստահություն. Բլինկեն
00:10
ԵԽ պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով
00:00
ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
23:45
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 հազար զինվորական սաղավարտ
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
23:20
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին մտածել երկիրը հիմա լքելու մասին
23:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ
23:00
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Տավուշում «Isuzu»-ն մոտ 100 մետր գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
22:15
Հայտնի է ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման օրը
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում. ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները վարակվել են կորոնավիրուսով
21:55
ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը մինչև փետրվարի կեսեր ուժ կկիրառի Ուկրաինայի նկատմամբ
Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece
Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը
ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել
Երևանի քաղաքապետի տեղակալը վայր է դրել լիազորությունները
Խաղաղություն չկա, մենք պետք է պատրաստվենք մեծ պրոցեսների
ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը
Այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության
20:50
Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի
Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար
Այս Սահմանադրությունը կարվեց Սերժ Սարգսյանի համար, բայց հագավ ու հագից չի հանում Փաշինյանը
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ է արձակվել
Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-ամյակը
«Հայերը եզդիներից վերցրել են հողերը, բիզնեսները, տները․․․»․ հրապարակվեց Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը
20:00
Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին
Վրաստանը Հայաստանին ներկայացրել է արդարադատության շարժական տների ներդրման փորձը

Համակարգային տարբեր փոփոխությունների անհրաժեշտություն կա. ինչպես է ԲՈԿ-ը պայքարում գրագողության դեմ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանի հետ:

-Պարոն Քեռյան, խոսենք Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) –ի նախաձեռնած ՝ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար մի շարք ուղղություններով բարեփոխումներից, դրանց մեխանիզմներից։ Նախ՝ կուզենայինք պարզաբանեիք, թե ծրագրեր կազմելիս ինչպիսի՞ քննարկումներ եք անցկացնում։ Ոլորտում առկա խնդիրների թվում իր դեռևս կայուն տեղն ունի արատավոր մի երևույթ՝  գրագողությունը: Որպես երևույթի դեմ պայքարի միջոց Դուք  դիտարկե՞լ եք սահմանել  գրագողություն կատարած անձանց աստիճանազրկման կարգ. Առկա  մեթոդները  բավարար են գրագողությունը  բացահայտելու  համար։ Ի՞նչ  պատկեր է այս առումով։ Եղե՞լ են դեպքեր Ձեր պրակտիկայում, երբ բողոքարկման արդյունքում դատարանը հօգուտ հայցվորի  է որոշում կայացրել, ինչպես որ  եղել էր նախկին տնօրեն Սմբատ Գոգյանի դեպքում։

-Ինչ վերաբերում է գրագողությանը, այդտեղ համակարգային տարբեր փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ սկսած կրթական ծրագրերում նման թեմաներին առնչվող դասընթացներ դնելուց, տվյալ մասնագիտությամբ որակյալ գիտնականների կրիտիկական զանգվածի ապահովում՝ ովքեր այդ երևույթի դեմ կպայքարեն մասնագիտական շրջանակներում, մինչև աստիճանազրկման կարգի մշակում ու ներդրում, ինչպես նաև գրագողության դեպքերը բացահայտող ծրագրերի որակի բարձրացում ու լայն շերտերի համար հասանելիություն։

Դուք նշել եք, որ պետք է պարտադիր փոփոխության ենթարկվի  գիտական կոչումների շնորհման կարգը,հատկապես   դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու կարգը։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և ի՞նչ հիմնավորումով։ Արդյո՞ք Հայաստանի գիտական հանրությունը պատրաստ է թվարկված փոփոխություններին։

-Կոչումների կարգում տարբեր դրույթներ կային, որոնք ակնհայտ թյուրիմացության տեղիք էին տալիս, ( մեկը վերաբերում է թեկնածուի աստիճան ունեցող և պրոֆեսոր կոչում հայցողներին) դրանք են ճշգրտվելու, կա պայման բուհի կամ գիտական կազմակերպության աշխատակից լինելու, հիմա կավելացվի որ ամենաքիչը 150 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն պետք է նաև ունենալ։

-Առանցքային կարևորություն տալով միջազգային գիտական հանրության հետ շփման՝ Դուք ասել եք, որ պետք է աշխատենք միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրության  ուղղությամբ։ Բացի այդ՝արձանագրել եք,որ «Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում  ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ինչո՞ւ է այս պատկերը։ Այդ ուղղությամբ  ի՞նչ  աշխատանքներ եք տանում։

-Պարբերականների հարցում պատկերի հնարավոր պատճառները իմ կարծիքով մի քանիսն են, մեկը նա է, որ դրա կարևորության մասին չի խոսացվել, ու գիտակցումը չկար Սկոպուսում ընդգրկվելու անհրաժեշտության, դա երկարատև գործընթաց է և պետք է անընդհատ այդ ուղղությամբ  թե խոսել, թե քայլեր ձեռնարկել։ Բացի այդ ԲՈԿ-ի կողմից պարբերականներին առաջադրվող պայմանների փոփոխության ժամանակը վաղուց եկել է։ Նոր պայմանները այժմ քննարկում ենք գլխավոր խմբագիրների հետ, արդեն 4 հանդիպում կայացել է, մոտ ապագայում կհրապարակվեն նոր պայմանները։ Այս հանդիպումները նաև նպատակ են հետապնդում լավագույն փորձով կիսվելու և խնդիրները վերհանելու։

-Ձեր կարևոր նպատակներից մեկը վերաբերում է գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անգլալեզու ատենախոսությունների թվի ավելացմանը։ Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։ Ինչու է այսպես և կա՞ այս հարցում որոշակի  փոփոխություն։

-Ինչ վերաբերում է ատենախոսությունների լեզվին, այդ խնդրի մասին ևս կարծում եմ քիչ է խոսվել (եթե առհասարակ խոսվել է)։ Դրա համար պարբերականներին առաջադրվող նոր պայմաններում ներառելու ենք անգլերեն լեզվով հոդվածների տոկոսի մինիմալ շեմ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում