Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տպավորություն է, որ մենք պատրաստվում ենք ոչ թե պայքարի այլ հավերժ սգի

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Միայն տոնածառներ կտեղադրվեն Հանրապետության հրապարակում ու համայնքներում:

Չգիտեմ, պոպուլիստական որոշման է նմանվում: Մեկ տարի սուգը բավարար էր: Այնպիսի տպավորություն է, որ մենք պատրաստվում ենք ոչ թե պայքարի այլ, ինչպես կասեր լուսահոգի Մովսես Գորգիսյանը, հավերժ սգի: Ցանկացած սգացող ընտանիքի սգից հանելու հատուկ արարողություն կա, հատուկ դրա համար նախաըեսված կենացներ կան, որոնք սկսվում են “Կյանքը շարունակվում է” բառերով: Սուգն էլ 40 օրից ավելի չի տեւում, ծայրահեղ դեպքերում՝ մեկ տարի: Ապրել բնականոն կյանքով, դուրս գալ սգից՝ չի նշանակում մոռանալ տեղի ունեցածը, մորանալ թշնամու հանդեպ մեր անելիքը մոտ եւ հեռու ապագայում, կամ առավելեւս՝ ուրանալ զոհված հերոսներին:

Է, Ալիեւի ուզածն էլ հենց մեզ հավերժ սգացող ազգի վերածելն է, ամեն տարի էլ մի սադրանք, մի բախում կկազմակերպի, ամեն տարի էլ կունենանք զոհեր ու ի՞նչ՝ Հայաստանը դարձնենք Սգո Երկի՞ր: Ես չեմ կարծում, որ սահմանը պահող զինվորներն ու սպաները հիացած են Երեւանի քաղաքապետարանի այս որոշմամբ: Վստահ եմ, որ հայրենիքի համար զոհված հերոսներն էլ չէին ցանկանա Հայաստանի ու նրա մայրաքաղաքի համար հավերժ սգացող ապագա:

Տարատեսակ քննադատներին կարելի էր հակադարձել՝ միջոցառումներին սահմանը պահող զինվորներին ելույթի հնարավորություն տալով, ովքեր կասեին, թե նաեւ ինչու ու ում համար են պաշտպանում սահմանը: Երկիրը պետք է ապրի իր բնականոն կյանքով, պետք է զարգանա, պետք է փող աշխատի, նաեւ՝ տուրիզմից, որ հզորանա, որ կարողանա խնդիրներ լուծել, այդ թվում՝ ռազմական: Իսկ մանուկները ուրախանալու համար հնարավորինս շատ առիթներ պետք է ունենան: Լավ է, որ գոնե երեխաների համար նախատեսված միջոցառումները այս տարի չչեղարկվեցին:

Կարելի էր ընդամենը հրավառություն չանել: Անաղմուկ տոնել Ամանորը: Առանց ավելորդ ճոխությունների: Բայց տրամադրություն հաղորդող լուսավորություն քաղաքում ախր ոչ միայն տոնական օրերին է պետք ունենալ, այլ միշտ: Մանավանդ, որ լուսավորության վրա մեծ գումարներ չեն ծախսվում:

Ամանորի ենթակառույցների վրա ծախսերը դա շահավետ ներդրում է տուրիզմի մեջ, որը տասնապատիկ ավելի մեծ եկամուտներ է բերում: Ճիշտ է, տվյալ դեպքում Երեւանի քաղաքապետարանի արված ծախսերի արդյունքում առաջացած հավելյալ տուրիստական հոսքերից գոյացած շահույթը գնում է երեւանցիներին ու հետո էլ՝ համապետական բոյւջե, բայց ոչ քաղաքային բյուջե: Ցավոք, մինչ այժմ տուրիստների՝ հյուրանոցներից օգտվելու համար ամբողջ աշխարհում ընդունված քաղաքային հարկը Հայաստանում չի կիրառվում եւ մեր քաղաքային ու գյուղական ադմինիստրացիաները առանձնապես շահագրգռված չեն տուրիստական հոսքերի ավելացմամբ: Գուցե այդտե՞ղ է խնդիրը, որ քաղաքապետարանի համար տուրիստները ավելի շատ բեռ են ու լրացուցիչ ծախս (օրինակ, աղբահանության ավելացող ծավալների պատճառով):

Կամ, լավ, վերջապես, եթե լուսավորություն չէիք դնելու՝ տոնածառներն էլ չպետք է դրվեին: Եթե որոշել եք, որ ազգովի մեկ տարի էլ պետք է սուգ պահենք՝ փողոցներում սգալը, իսկ հրապարակներում չսգալը ո՞րն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում