Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

Վանո Սիրադեղյանից մինչև Ավետիս Հարությունյան, Կոթիից մինչև աշխարհ ու տունդարձ

Վանո Սիրադեղյանից մինչև Ավետիս Հարությունյան, Կոթիից մինչև աշխարհ ու տունդարձ

Այսօր հայրենի Կոթի գյուղում հողին է հանձնվում “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, Հայաստանի անկախացման գործընթացում վճռորոշ դերակատարում ունեցած, տաղանդավոր գրող, արձակագիր Վանո Սիրադեղյանը։

Վանո Սիրադեղյանը հայ հասարակության այն վառ կերպարներից էր, ում նկատմամբ վերաբերմունքը երբեք միարժեք չի եղել, չէ, չի լինելու ու չէր էր կարող լինել։ Ու դա խոր պատճառներ ու բացատրություն ունի։

Ես դատավոր ու քննիչ չեմ ու չեմ պատրաստվում հերքել կամ հիմնավորել Վանո Սիրադեղյանին վերագրվող ենթադրյալ արարքներում կողմերից մեկի կամ թեկուզև այդ գործերի վերաբերյալ հասարակության ցանկացած անդամի տեսակետները։ Ցավոք, դա պետք է աներ Հայաստանի դատաիրավական համակարգը, որի համակարգային ոչնչացման գործընթացն սկսվեց 1997-98թ․, ինչին բավական մեծ հոդվածաշարերով անդրադարձել եմ դեռ այդ տարիներին՝ 98թ․ Առավոտ թերթում, երբ Դավիթ Հարությունյանը կարգվեց քոչարյանական արդարադատության ճարտարապետ։ Գոնե իմ՝ համեստ անձիս հնչեցրած ահազանգերն ու չարագուշակ կանխատեսումներն արդեն վավերագրված են այդ մեծածավալ վերլուծություններում։ Սա ասում եմ, որովհետև ոչ այն ժամանակ եմ հավատացել ՀՀ դատաիրավական համակարգում քննված նման գործերին, ոչ էլ դրանից հետո ու այժմ։ Ես պարզապես չէի կարող ու չեմ կարող հավատալ ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի քննած գործերին, երբ արդեն մեր օրերում ի հայտ են գալիս նրա “սխրանքների” մասին բազում քրեական գործեր։ Հետևաբար, տուրք չեմ տվել ու չեմ տալու ոչ այն մեղադրանքներին, որոնք հնչել են Վանո Սիրադեղյանի հասցեին, ոչ էլ պատրաստվում եմ վիճել որևէ մեկի հետ, ով այդ տարինների քոչարյանական քարոզչության ազդեցության տակ անկեղծորեն հավատում է մատուցվածին։ Ես ուղղակի կասեմ՝ Ռոբերտ Քոչարյանին (ում թելադրանքով ողջ դատաիրավական համակարգը հայտնվեց գործադիր իշխանության խստագույն վերահսկողության տակ, ով անձամբ էր շահագրգռված Վանո Սիրադեղյանի վրա այդ արարքների հաստատման հարցում, նրա դատարաններն էին, որ հարյուրավոր քաղբանտարկյալներ դակեցին), Դավիթ Հարությունյանին (ով անմիջապես համակարգում էր դատավորների նշանակումն ու առաջխաղացումը, և այդ դատարաններից մեկում էր քննվում նաև Վանո Սիրեդաղյանին վերաբերող գործերը), Աղվան Հովսեփայանին (ով անձամբ էր համակարգում դատախազների նշանակումն ու առաջխաղացումը և ով ղեկավարում էր գործերի քննությունը) չեմ հավատում և վերջ։

Այսքան երկար նախաբանից հետո ուղղակի հիմավորելու եմ իմ փոքրիշատե ճանաչած Վանո Սիրադեղյանին, ու թե ինչու նման մարդու հանդեպ վերաբերմունքը ապրիորի չէր կարող լինել միարժեք։ Իսկ դրա համար պետք է հասկանալ, թե ինչ է Կոթին՝ նրա ծննդավայրը, որը նաև մայրական պապիս ու տատիս գյուղն է, ու որտեղ և որի բարձրադիր սարերում անցկացրած մանկությանս հատվածը թույլ է տվել ծանոթանալ ու ուսումնասիրել ղաչաղության ֆենոմենին։ Մի բան, որը մեր գյուղում՝ Ոսկեվանում կամ այլ գյուղերում չի եղել, որքան էլ դրկից գյուղեր են։

Կոթիի ղաչաղները․ ղաչաղությունը որպես քաղաքական ֆենոմեն

Իսկ Կոթին բացառություն էր, գոնե իմ իմանալով։ Հայաստանի “ոչ բռնի” խորհրդայնացումից հետո հենց այդ գյուղում գտնվեցին մարդիկ, որոնք ձեռնոց նետեցին խորհրդային կարգերին ու պարտադրված կանոններին՝ սկսած հողերի, սեփականության կոլխոզացումից մինչև մնացածը։ Կոթիում մի քանի հայտնի ընտանիքներ, ավելի ստույգ՝ տղամարդիկ, մերժելով պարտադրված կարգերը, չհանձնվեցին ու բարձրացան բարձր լեռնային հատվածներ, ոմանք անգամ ընտանիքներով։ Այդպիսի մի վայր էր Կոթիի Քաչալտաղ ուրթը, որտեղ մի ահռելի բարձադիր ժայռաբեկոր էր ցցված՝ Քաչալքարը, երեք կողմից շրջապատված խոր ձորակներով, և միայն մի կողմից բնական մուտքի հնարավորությամբ։ Այդ անպատկերացնելի մեծ ժայռաբեկորի վրա, իմ հիշողությամբ 8 խորշեր կային՝ որոնցում գիշերելը, քնելը, պատսպարվելը մարդու համար հնարավոր էր։ 8-րդ խորշը ավելի մեծ էր, որտեղ, ով զարմանք, ժայռի վրա, թեթև հողային շերտի վրա մի հնամենի ծառ կար։ Խորշն անվանվում էր Հատիկի ճոճատեղի։ Ավագ սերնդի կոթեցիները պատմում էին, որ գյուղից ղաչաղները, նրանցից մեկը՝ նաև ընտանյոք հանդերձ, կնոջ ու երեխայի հետ, չենթարկվելով խորհրդային կարգերին, բարձրացել են այդ դժվարհասանելի ու լեռնային վայրերը, որտեղ էլ ղաչախներից մեկի կինը ծննդաբերել է ու ծնվել է աղջիկը։ Դստերը անվանակոչել են Հատիկ, քանի որ սնվելիս են եղել բնակավայրերին մոտ արտերից քաղված/գողացված ցորենի հատիկներով։ Ըստ ժողովրդական բանահյուսության, այդ 8-րդ մեծ խորշում մնացել է հենց ղաչաղի ընտանիքը՝ իսկ Հատիկի օրորոցը հենց խորշում աճած ծառի ճյուղերից է կախված եղել։ Ժայռի ետնամասում, ինչպես նշվեց, մյուս 7 խորշերն էին, որտեղ էլ մյուսներն են փաստացի ապրել, այդպես բոլորով իրար հսկելով ու պաշտպանելով ժայռի վրա մեծացող երեխային, ընտանիքին։

Հատիկը հետագայում մեծացել, ամուսնացել և ընտանիք է կազմել, ու տակավին վերջերս Երևանում տաքսու մեջ շատ պատահաբար ծանոթացա նրա ծոռանը՝ երբ պարզվեց որ երկուսս էլ Նոյեմբերյանի Կոթիում արմատներ ունենք։ Հատիկի ծնողների ու մյուս ղաչաղների ապագայի մասին այլ բան չեմ հիշում։ Պարզապես հիշում եմ, որ այն ժամանակ էլ խորհրդային հասարակության մեջ ղաչաղների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր, որը արտացոլված է նաև այդ բառի բառարանային իմաստներում՝ 1․ փախստական, իշխանության հետապնդումներից փախած մարդ, 2․ ավազակ, 3․ բանդիտ։ Խորհրդային իշխանությունն ու քարոզչությունն էլ բնականաբար նման մարդկանց մասին խոսելիս փորձում էր նրանց ներկայացնել որպես բանդիտ կամ ավազակ, դրա համար ապացույց բերելով այն, որ նրանք իբրև թե “գողանում էին գյուղացու բերքն ու բարիքը”։ Դեհ, իհարկե, ապրելու, երեխային ու ընտանիքին պահելու համար երբեք չէր ասվելու, որ դա նպատակադրված գողություն չէ կամ մասնագիտություն, այլ գոյատևման թելադրանք։ Չէր ասվելու, որովհետև իրականությունն այն էր, որ այդ մարդիկ փախստական ու ղաչաղ էին դարձել՝ փախչելով իշխանության հետապնդումներից։

Այդ մարդիկ ուղղակի համակարգին, հասարակությանը վերևից պարտադրված խաղի կանոններին ձեռնոց նետած մարդիկ էին, ըստ էության՝ հակահամակարգային մարդիկ, որոնք չեն ցանկանում ապրել առաջարկվող համակարգում ու կանոններով։ Ուստի ոչ թե փախուստի էին դիմում, այլ անցնում պարտիզանական պայքարի, իսկ գոյատևման, ընտանիքին ու իրենց սնվելու համար, այո, ստիպված էին լինում արտերից կամ այգիներից նաև ցորեն ու այլ բարիքներ գողանալ․․․ Այդպիսի մարդիկ ցանկացած հասարակության մեջ քիչ են, ասել է թե՝ նրանք ծայրահեղ փոքրամասնություն են։ Իսկ եթե մեծամասնություն չեն, ուրեմն չեն կարող լիակատար հասկացված լինել մեծամասնության կողմից, առավել ևս՝ իրենց կերպարը փչացնող թունդ քարոզչության պայմաններում, ինչպիսին անում էր խորհրդային քարոզչությունը ղաչաղների դեպքում, և ինչպիսին անում էր քոչարյանական իշխանությունը Վանո Սիրադեղյանի դեմ։

Ղաչաղության ուղին․ Ավետիս Հարությունյան

Իսկ վաղ 2000-ականներին այդպիսի քաղաքական ու քարոզչական հետապնդման պայմաններում Սիրադեղյանը առանձնապես մեծ ընտրություն էլ չուներ՝ կամ հանձնվում ու անէանում էր իր սիրած “փոքր արագությունների ու մանրամասներով սիրելու երկրում՝ Հայաստանում”, որին սպասվող երկու տասանմյա աղետի լիակատար մասշտաբներն ու հետևանքներն ամենալավն ինքն էր տեսնում, կամ դառնում է նորօրյա Ղաչաղ ու պայքարում հեռվից։ Մինչև 2000թ․ Վանո Սիրադեղյանը փորձեց այդ հեռանկարի դեմ պայքարի համար ստեղծել քաղաքական գործիքներն ու թերևս ՀՀՇ վաևրչության նախագահ դառնալու նրա պայքարը, որին ես բավական մանրամասներով ծանոթ եմ, այդ հեռանկարի դեմ պայքարելու համար էր, որին նաև մենք էինք հավատում․․․ Առայժմ այլ մանրամասների մասին չեմ խոսի, մանավանդ որ նրա մահվան համար որոշ “սգավորներ” կարող են անկանկալներ ունենալ․․․

ՀՀՇ Վանո Սիրադեղյանը երբեմն-երբեմն ինքն էր այցելում մեզ` բիլիարդ խաղալու։ 1999թ․ փետրվարի 9-ից հետո էր․ այդ օրը սպանվել կամ աղվանհովսեփյանական վերսիայով՝ “ինքնասպանություն” էր գործել ՀՀ ՊՆախարար Վազգեն Սարգսյանի հերթական զիանիկը՝ Արծրուն Մարգարյանը։ Դրանից բառացիորեն երկու ամսի առաջ՝ 1998թ․ դեկտեմբերի 10-ին սպանվել կամ կրկին աղվանհովսեփյանական վերսիայով ինքնասպան էր եղել Վահրամ Խորխոռունին։ Վանո Սիրադեղյանը եկավ Նոր նորքի ՀՀՇ գրասենյակ։ Մտքերի մեջ ընկած բիլիարդի մի քանի շար խփեց։ Հետո ակտիվի հետ նստեցինք նիստերի դահլիճում, որտեղ նաև թեթև ընդիմում էր պատրաստվել։ Որոշեց կանգնած խոսել․ իր բնական սևությանը գումարվել էր դեմքի խոժոռվածությունն ու մտահոգությունը, ձեռքերին թեթև դող էր նկատվում։ Մինչդեռ ձայնը նույնն էր։

Արտասանեց բառացիորեն հետևյալ տեքստը․ “Արծրուն Մարգարյանի հոգեհանգստին էի գնացել։ Հպանցիկ տեսա Վազգենին ու պարտքս համարեցի մի քանի բառ փոխանցել՝ “Վազգեն, երկու ձեռքերդ կտրվել է, մնում է վիզդ կտրեն””։

Երբ դրանից ամիսներ անց՝ աշնանը, 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանվեցին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը ու երկրի ղեկավարությունը, գրեթե մեկ տարի անց Վանո Սիրադեղյանը բռնեց ղաչաղության ուղին, Հայկական Ժամանակում հրապարակվեց Վազգեն Սարգսյանին ուղղված Վանո Սիրադեղյանի նամակը։ Հանրապետությունում բուռն քննարկումներ էին ընթանում՝ արդյո՞ք նամակի հեղինակը Վանոն է։ Ինձ ու այդ հավաքին ներկա գտնված մարդկանց համար կասկած չկար դրանում, որովհետև մենք այդ նամակը վերը մեջբերված տեքստով լսել էինք անձամբ, իրենից։

Ինչպես և հետագայում կասկած չունեիքն, երբ Հայակական ժամանակում սկսեցին տպվել Վանո Սիրադեղյանի հոդվածները Ավետիս Հարությունյան ղաչաղի անվան տակ․․․

Վանո Սիրադեղյանն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Որովհետև նա այն Վանոն էր՝ էությամբ ըմբոստ ու ղաչաղ, որը կարող էր ընդհուպ ձեռնոց նետել Ռուսաստանին, Ամերիկային, Ֆրանսիային․․․ Դա փախուստ չէր, դա ղաչաղացում էր, քանզի Հայաստանը լքելուց հետո էլ նրա տաղանդավոր գրիչն ու անգերազանցելի անալիտիկան չդադարեցին որպես Հայաստանին պարտադրվող հեռանկարի դեմ պայքարի միջոցներ։ Ավետիս Հարությունյան անունով ղաչաղը, անպատկերացնելի սուր անկյուններով ձևակերպումներով, անվրեպ կանխատեսումներով ժողովրդին ու ողջ քաղաքական համակարգին գուժում էր ընդառաջ եկող աղետի մասին։ Քչերն էին հավատում։ Շատերը հավատում էին, որ Վանո Սիրադեղյանն ուղղակի իր անձնական վրեժն է լուծում նման սրությամբ։ Ու միայն 44-օրյա պատերազմից հետո սկսեցին լայնորեն ցիտել Վանո Սիրադեղյանի կամ Ավետիս Հարությունյան ղաչաղի չարագուշակ, բայց մարգարեկան կանխատեսումները։ Արդեն ուշ էր ժողովրդի համար, քանի որ երկիրն անցել էր անդառնալիության կետը։ Բայց ուշ չէր Վանո Սիրադեղյանի համար, ում պետք է վերադարձրած լինեինք Հայաստան, ապահոված լինեիքն արդար դատական համակարգ, որտեղ ծերացած, իմաստնացած, տարագրությունից ու հայրենազրկումից դառնացած ղաչաղը կարողանար պատասխանել անպատասխան հարցերին, տաասնամյակներով հնչած մեղադրանքներին՝ ապացուցեր իր անմեղությունը, եթե դա այդպես էր, խոստովաներ այն, ինչի համար միգուցե մեղավոր էր։ Չարեցինք։ Ու բոլորս ենք մեղավոր։ Չպատկերացրեցինք, որ նա կարող է այդքան շուտ և անակնկալ հեռանալ՝ այս աշխարհից իր ելքից հետո էլ թողնելով առեղծվածը թե իր մասին, թե իր անվան տակ տեղադրված պատմությունների շուրջ․․․

Իսկ ես որ դրան շատ էի սպասում․․․

Տունդարձ և վերադարձ ակունքներին

Կոթին այսօր պատվով ընդունել է իր հերթական ղաչաղին։ Կոթին, որը նրա ակունքն ու արմատն էր։ Կոթին, որն ինքն իրեն անվանում է բարդ հասարակություն։ Կոթին, որի արտակարգ ընկերասեր, խիզախ, քաջ հայորդիներին կատակով շրջանում անվանում էին Նոյեմբերյանի չեչենեններ՝ ոչ ամենևին հեգնանքի, այլ հակառակը՝ հպարտության իմաստով, քանզի այդ գյուղն է պատմականորեն Հայաստանի սահմանապահ բնակավայրերի վրա լեզգիա-ավարա-չեչենական ու թյուրքական ցեղերի հաճախակի ասպատակությունների ու հարձակումների դեմ պայքարի առաջին ճակատներից մեկը եղել․․․ Կոթին, որ Վանոյի ու այդ գյուղի հետ փոքրիշատե առնչություն ունեցող ցանկացած մեկի էության մի մասն է ու դրանից ոչ միայն փախչել պետք չէ, այլ դրանով հպարտանալ է պետք։

Կոթին հպարտանալու պատճառ ունի՝ ոչ միայն տարբեր համակարգերի՝ կայսրություններից մինչև պետություններ ձեռնոց նետած իր որդիներով, այլ որ նրա անձի շուրջ հայաստանյան հակասական դիսկուրսներից անդին ամենալավը գիտի, թե ինչու պետք է իր գիրկը լայն բացի իր զավակներից մեկի առջև։ Որովհետև դա Կոթին է ու նա իր Վանոն է։

Հանգստություն քո տառապած հոգուն ու մարմնին, Վանո Սիրադեղյան, մեծ գրող ու հակասական մարդ։ Մարդ՝ ով կռիվ ուներ ինքն իր հետ, իրենից սկսած մինչև աշխարհի հետ ու նրա դեմ։

Հետգրություն․ Վանո Սիրադեղյանի աննկարագրելի գրական գործերի ու արձակի մասին թերևս կխոսեն գրականագետներն ու նրա գրական ընկերները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում