Լսել ենք կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին, բայց չգիտեն՝ պատվաստվեն առկա պատվաստանյութերով, թե սպասեն նոր տարբերակին «Առաջին լրատվական»-ը Երևանի քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք տեղյակ են,որ Հարավային Աֆրիկայում առաջացել է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին և ինչ են կարծում։
Ի զարմանս մեզ՝ հարցվողների մեծ մասը բավականին տեղեկացված էր նոր շտամից, դրա՝ առանձնահատկությունների, բնույթի մասին նախնական տվյալներից։ Թեև Օմիկրոնից կցկտուր աղոտ տեղեկություններ են դեռևս հայտնի, սակայն քաղաքացիների մեծ մասը անհանգիստ սպասում էր նոր լուրերի,իսկ ովքեր չէին պատվաստվել, մտադիր էին մոտ ժամանակներս պատվատվել։ Հարցվողների փոքր մասը համարում էր,որ սա մոլորեցնող հերթական կեղծիքն է՝ ստեղծված պատվաստանյութերով գումար աշխատելու նպատակով։