Thursday, 02 02 2023
Լավրովը գովել է Վրաստանի իշխանություններին
00:15
«Հարգում եմ Պուտինին, բայց ծառայում եմ Սերբիային»․ Վուչիչ
Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով ճանապարհը փակ է
Ըստ Միշուստինի՝ ՌԴ-ի և Բելառուսի ինտեգրացիայի ամրապնդումը պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին
23:30
Իրանը մեղադրում է Իսրայելին Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման մեջ
23:15
ՀԱՊԿ-ն պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանը
QUO VADIS, Սերգեյ Վիկտորովի՞չ
22:45
Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու այրված դի
Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում
Հայաստանն այսօր աշխարհի էպիկենտրոնում է, ճիշտ կողմնորոշումը տարածաշրջանում գույն է փոխելու
Հաագայի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած դիմումներով որոշում կայացնելու
Լավրովի հռետորաբանությունից կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը մերժել է Պուտինին
Լաչինի հարցով հստակ աշխատանք է պետք, ամեն ինչ անելու ենք, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի
Նախատեսվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը․ շահագրգիռ կողմերը քննարկեցին նախագիծը
Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, տվյալների պաշար. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԱԱ նախագահության հետ
Հայաստանը` օկուպանտ. Լավրովի «ջախջախիչ» գնահատականը
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
Կրեմլը պնդում է` ՀԱՊԿ-ը պիտի գա. առաջարկը սեղանին է
«Ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի նուրբ ակնարկը Միշուստինին
Փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
Հիմա մարդիկ զարմանք են խաղում, թե՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանն անվանել է օկուպանտ. Աթանեսյան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարևանները տեսնում են Արևմուտքի նպատակները ՀԱՊԿ տարածքում
Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
Սուրեն Պապիկյանը պատվո դրոշ է հանձնել ուսումնական լավագույն զորամասի հրամանատարին
Ռուստամ Բաքոյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս

Ադրբեջանն է խթանում, որ նախկին հանցագործներն ակտիվանան, երկրում անկայունություն լինի․ Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, օրերս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը հերթական նիստն է անցկացրել և ըստ մամուլի հրապարակումների՝ քննարկվել է թե՛ ԱԺ և թե՛ միջազգային կառույցներում բոյկոտելու հարցը։ Ինչպե՞ս եք այս փուլում գնահատում ընդդիմության նման պահվածքը։

-Հետպատերազմյան այս շրջանում գաղտնիք չէ, որ տեղի են ունենում հիբրիդային, տեղեկատվական, դիվանագիտական պատերազմներ։ Հետաքրքիր է, թե որնէ  ադրբեջանի գլխավոր նպատակը։ Պարզվում է, որ այդ նպատակներից մեկը Հայաստանում անկայունություն ու ցնցումներ խթանելն է։ Ինքն այդ ձևով ուզում է նպաստել նախկին հանցագործ, բռնատիրական, հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրվելուն։ Բայց հարց է առաջ գալիս՝ ինչու՞ է Ադրբեջանն ուզում, որ նորից նրանք գան իշխանության։ Ինչքան էլ ասենք՝ Ադրբեջանի նախագահը ավանակ ու ուղտ է, նա հասկացել է, որ Հայաստանի ամենագլխավոր զենքերից մեկը ժողովրդավարությունն է։ Կարծես թե այդ զենքով Հայաստանը Ադրբեջանին իզգոյ պետություն է դարձրել։ Դուք գիտեք, որ մեկ շաբաթ հետո Պետք է ԱՄՆ-ում Ժողովրդավարությունների գագաթաժողով լինի և այնտեղ հրավիրված չեն ո՛չ Ռուսաստանը ո՛չ էլ Թուրքիան ու Ադրբեջանը։ Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհը չի ընդունում կառավարման այդ ձևերը ու նրանց նկատմամբ խիստ պատժամիջոցներ է սահմանում։ Ադրբեջանը լավ հասկացել է, որ եթե  այդ պատժամիջոցները շարունակվեն, ապա մեկ տարի հետո Թուրքիան կդառնա շատ թույլ պետություն։ Դրա համար էլ Ադրբեջանը նման քայլեր է  անում, խթանում, որ նախկին ռեժիմի հանցագործներն ակտիվանան։ Բայց այս մնացորդներն էլ գիտակցաբար թե անգիտակցաբար ջուր են լցնում այդ ջրաղացին։ Սրանք ակտիվացել են, բայց մի բան չեն հասկանում՝ հայ ժողովուրդը նրանց չի ների, նրանց ատում է։ Նրանք վաստակել են այդ ատելությունը։Սրանից հետո ժողովուրդը նրանց վրա հաշվարկ չի կատարի։ Ինչքան ուզում է ժողովներ անեն, ֆորմատներ փոխեն, գլխարկ ու անուն փոխեն․․․ մի ժամանակ Արթուր Բաղդասարյան կար՝ անունը փոխում էր, որ իմաստը փոխվեր։ Բայց ժողովուրդը դա չընդունեց։ Հիմա Արթուր Բաղդասարյանն էլ փորձի հետ գալ՝ ժողովուրդը նրան չի ների, նա դուրս է նետվել քաղաքական ասպարեզից։ Նույնը սրանք են, չեն հասկանում, որ անօգուտ քայլեր են, իզուր փող ու ժամանակ են ծախսում։

-Բայց փաստորեն նման բոյկոտներով իրենց գործառույթը որպես ընդդիմություն չեն կատարում․․․

-Իրենք ընդդիմություն չեն։ Անունով են միայն այդպիսին։Հունիսյան ընտրությունների ժամանակ, եթե Քոչարյանը չգար ասպարեզ, Փաշինյանն այդքան տոկոս չէր հավաքի ու Ազգային ժողովում ավելի սոլիդ ուժեր կհայտնվեին ու  կառուցողական, բովանդակային քննարկումներ կտեսնեինք։ Բայց սրանք ո՞նց հայտնվեցին այնտեղ։Մի մասին իրավունքի ուժով բերեցին ու տեսնում ենք, թե ինչ վիճակ է։Ժամանակին Շարմազանով կոչվածը հայտարարում էր, որ ՀՀԿ-ն 250․000 անդամ ունի։ Դաշնակցությունն ասում էր՝ 10․000 էլ ինքն ունի։ Իբրև թե սրանց այս ընտրություններին 250․000 ձայն են տվել։ Որ այդ բոլորը գումարում ես իրար՝ ստացվում է, որ այդ ախմախները կես միլիոն աջակից ունեն։ Բա եթե դու այդքան աջակից ունես, դրա մի տոկոսը՝ 5000 մարդ  հրապարակ դուրս չի գալիս, դու ի՞նչ քաղաքական ուժ ես։ Ամեն ինչ կեղծիք ու խաբկանք է։

-Այսինքն՝ իրենք մեծ հաշվով հաջողելու հնարավորություն չունեն։

-Բացարձակ ոչ մի շանս չունեն։ Ձայն բարբառո հանապատի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում