Thursday, 18 08 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:45
Եվրոպան սկսել է նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները
Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Հրշեջները մարել են Շատջրեք գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին
Եվրոպա լիգա. «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Շերիֆի» հետ
Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է «Սուրմալու»-ի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը
22:45
Զելենսկին ասել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կեղծ ահազանգողներն էժան վաճառվող են. սրիկայությունն էլ պետք է մակարդակով լինի
Կարմիր գյուղ – Քռասնի ճանապարհի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը վերահսկվում է. Արցախի ԱԻՊԾ
Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
21:50
Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում. Ժոզեպ Բորել
Մոսկվան զգուշացրել է իր համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումների մասին
Ռուսները Տավուշում հենակետ են դնում, որ ստիպեն հետ քաշվենք, իրենք հանձնեն
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի
21:10
Լվովի եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները
Չի կարելի ինտեգրվել մի պետության հետ, որի խնդիրը քո պետության ոչնչացումն է
20:50
Ուկրաինայի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ
20:40
Այս ամռանը ԵՄ-ում հրդեհներից ռեկորդային 700 հազար հեկտար անտառ Է ոչնչացել. ԵՀ
20:30
Երկարացվել է Դոդոնի տնային կալանքը
20:20
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին Ծագող արեւի շքանշան է հանձնել Բիլ Գեյթսին
Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. Պարզաբանում
Խառնաշփոթ եղել է դեպքից հետո մի քանի ժամվա ընթացքում․ ԱԻՆ խոսնակ
Հիշատակված նոտան ստացել ենք և կարձագանքենք. ԱԳՆ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել
Պետք է զգոն լինենք․ թշնամին աշխատում է թե՜ ներսում, թե՜ դրսում

Թյուրքական գործոնը նոր աշխարհակարգից դուրս. Հայաստանի տակտիկական ու ստրատեգիական բալանսը

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ընդունել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման բանաձև ու նույն կոչն արել Ավստրալիայի կառավարությանը: Հեռավոր Ավստրալիայում կայացած որոշումը իրականում կարող է շատ ավելի մոտ լինել հայկական խնդիրներին, Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին և գուցե նաև Հայաստանի համար հնարավորություններին: Եվ բանն այստեղ լոկ այն չէ, որ ընդունվել է մեզ համար ցավագին իրողությունները ճանաչելու մասին բանաձև: Բուն հարցը կարող է լինել բոլորովին այլ դաշտում և արտահայտել շատ ավելի խորքային, պրակտիկ քաղաքական նշանակության զարգացումների դրսևորում: Ավստրալիան որոշակի ժամանակից ի վեր դարձել է միջազգային անվտանգային համակարգի և աշխարհակարգային խաղի առանցքային մասնակիցններից մեկը: Մասնավորապես խոսքը 2021 թվականի ամռանը հայտարարված ալյանսի մասին է, որ Հնդկա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգային գերակայության նշանաբանով ձևավորեցին ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան:

ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան Ավստրալիային կտան միջուկային սուզանավատորմի հնարավորություն: Դրա համար Ավստրալիան հրաժարվեց անգամ Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրից և ռազմանավերի գնումից, իսկ ամերիկա-ֆրանսիական հարաբերությունում ծագեց բարձր մակարդակի սկանդալ: Ավելի ուշ իհարկե Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ Մեծ քսանյակի Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը փորձեց հարթել իրավիճակն ու խնդիրները, բայց «նստվածքը» թերևս մնացել է: Ամբողջ հարցն այն է, որ Ֆրանսիան հիանալի է պատկերացնում տեղի ունեցող գործընթացների ռազմավարական խորությունը և Փարիզի վրդովմունքի պատճառը միայն Ավստրալիայի հետ միլիարդների գործարքի չեղարկումը չէր, թեև դա ևս լրջագույն տնտեսական գործոն է Ֆրանսիայի համար: Այդուհանդերձ, խորքային առումով Փարիզն արձանագրում է այն, ինչ տեղի է ունենում միջազգային, աշխարհակարգային տիրույթում: ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմը փորձում է թելադրել աշխարհակարգային վերակազմավորման տենդենց, որտեղ Ֆրանսիան դիտվում է ոչ թե առաջնային գործընկեր, այլ դրվում այսպես ասած ընտրության առաջ՝ կամ միանալ այդ բևեռին, կամ փնտրել սեփական խաղի հեռանկար: Իսկ քանի որ ներկայումս Փարիզը չունի այդ խաղը տանելու ինքնաբավ երբեմնի կարողությունը, կմնա խաղալ Ռուսաստանի հետ: Այդ իմաստով բավականին հատկանշական է, որ օրերս Ֆրանսիայում տեղի ունեցավ Ֆրանսիայի և ՌԴ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների կոնսուլտացիա միջազգային թեմաներով:

Հատկապես, որ միջազգային հարաբերություններում ֆրանս-ռուսական հաղորդակցության գործոնն ունի որոշակի խորքային պատմա-քաղաքական հենք: Ինչպես կծավալվի դիրքային այդ պայքարը, դեռ վաղ է գնահատել: Սակայն դրական է թերևս այն, որ երկուստեք կարծես թե կա չբարձրաձայնված կոնսենսուս առ այն, որ նոր աշխարհակարգում «թյուրքական» գործոնը դիտարկվում է ոչ ավելի, քան միջոց: Ավստրալիայի խորհրդարանում ցեղասպանության հարցի բարձրացումն ու ճանաչումը ըստ էության դրա հերթական վկայությունն է: Ավստրալիայի ճանաչումը հաջորդում է Թյուրքալլեզու պետությունների Խորհրդի Վեհաժողովին, որը անցկացվեց օրերս Թուրքիայում, և որի ընթացքում որոշվեց Խորհրդին տալ Կազմակերպության կարգավիճակ, այսինքն մշտական գործող, ֆունկցիոնալության մշտական ռեժիմում աշխատող և հետևաբար առավել մեծ քաղաքական կշռի հավակնող սուբյեկտի կարգավիճակ: Ավստրալիայի խորհրդարանում ընդունված բանաձևը նշանային է այդ առումով: Խորքային տեսանկյունից հենց այդ գործընթացներն են, որ Էրդողանին ստիպել էին Անգոլայի խորհրդարանում հայտարարել, թե անարդար է, երբ աշխարհի ճակատագիրը վճռում են ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները:

Ի դեպ, 2020 թվականի հունվարին ՌԴ նախագահ Պուտինն էր ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին առաջարկել հավաքվել և քննարկել նոր աշխարհակարգի հետ կապված հարցեր: Ու թեև դա տեղի չի ունեցել, այդուհանդերձ տեղի չի ունեցել սեղանի շուրջ, մինչդեռ ռազմավարական քաղաքականության մակարդակում կարծես թե ընթանում է՝ միաժամանակ թե համատեղ աշխատանքի և քննարկումների, թե դիմակայության ու պայքարի միջոցով: Այն, որ Թյուրքական գործոնը, որ փորձում է առաջ մղել Էրդողանը, չի դիտարկվում նոր աշխարհակարգի, նոր համաշխարհային կառուցակարգի այսպես ասած բեվեռ, անշուշտ Հայաստանի համար դրական ազդակ է: Միաժամանակ սակայն, ռազմավարական իմաստով դրական այդ ազդակը մարտավարական առումով կարող է ունենալ հակառակ ազդեցություն, համենայն դեպս քանի դեռ չկան պայմանավորվածություններն ու թուրքական հավակնությունները հիմնական բևեռների համար շարունակում են դիտարկվել միմյանց դեմ պայքարի միջոց: Այստեղ է նաև կարևոր դառնում, որպեսզի Հայաստանը կարողանա մարտավարական ռեժիմում առնվազն թուլացնել Թուրքիայի հետ այսպես ասած հակադրության մթնոլորտը՝ հիմնական բևեռների հետ աշխատանքին զուգահեռ, որպեսզի ձևավորվի Հայաստանի շուրջ շատ թե քիչ հավասարակշիռ մթնոլորտի հնարավորություն, քանի դեռ ընթանում է նոր աշխարհակարգի դիրքային կոշտ պայքարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում