Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Տնտեսական աճի դանդաղումը շարունակվում է․ Երկրում առկա խնդիրները հանգեցնելու են ավելի անբարենպաստ վիճակի

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը հատկապես սկսել է դանդաղել վերջին չորս ամիսներին: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, թեև անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով, սակայն նվազ է այս տարվա հունվար-սեպտեմբեր և հունվար-օգոստոս ամիսներին գրանցած ցուցանիշից՝ համապատասխանաբար 4,4% և 4,9%,իսկ գները, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում աճել են 6,9%-ով: Վիճակգրության համաձայն՝ զարգացման տեմպերի դանդաղումը ներառում է տնտեսության բոլոր ճյուղերը․արդյունաբերության ոլորտում՝շուրջ՝ 1,1% , շինարարաությունում՝ 5,9% ,առևտրի շրջանառության մեջ՝7% ծառայություններում՝ 6,4%։ Այսպիսով՝ 2021թ. հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 3,6%-ով:

Որոշ տնտեսագետներ արդեն կարծիք են հայտնել, որ եթե այս տեմպերով շարունակվի, ինչպես կարող ենք վստահ լինել, որ կկարողանանք վերազինել և ուժեղացնել առաջին հերթին բանակը, որն այսօր մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսության զարգացման դանդաղ տեմպը և փաստացի անցած տարվա համեմատ զգալի անկումը գրեթե բոլոր ճյուղերում կապված է հիմնականում անցած տարվա 44-օրյա աղետալի պատերազմից հետո սկիզբ առած ու մինչ օրս որևէ լուծում չգտած, ավելի սրվող Հայաստանի ներքին քաղաքական անկայունութան հետ։

Ըստ նրա՝ այս գործոնների պատճառով առաջանում է անորոշություն, անկանխատեսելիություն, որոնք բիզնեսի, ներդրումների, տնտեսութան ամենամեծ խոչընդոտներից են ու քանի դեռ չեն լուծվել վերոնշյալ խնդիրները, չեն փոխվել խաղի կանոնները, շարունակվելու է դանդաղել տնտեսական աճը՝ հանգեցնելով ավելի բարդ, անբարենպաստ վիճակի։ «Սա արդեն արտահայտվում է ոչ միայն տնտեսության զարգացման տեմպի, գնաճի,այլև երկրի կապիտալի դուրս մղման վրա։ Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ երկրից կապիտալը սկսում է դուրս գալ։ Այսինքն՝ անորոշությունները բերել են ռիսկեր, որոնցից ուզում է ազատվել, խուսափել բիզնեսը»,-ասաց Խաչատրյանը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչքան լուրջ է անվտանգության և քաղաքական խնդիրները, բավական է մատնանշել, թե ինչպես են անցած տարվանից համաշխարհային մակարդակում լոքդաունով պայմանավորված երկրները, այդ թվում՝ հարևան Վրաստանը արագ վերականգնվում, իսկ մենք չենք կարողանում անգամ կոմպեսացնել նախորդ տարվա անկումը։ «Եթե անցած տարի ունեինք 7,1տոկոս անկում, ապա այս տարի ունենք մոտ 5 տոկոսի տնտեսական աճ: Վրաստանը, որի տնտեսության մեջ էական դեր ունի տուրիզմն ու ծառայությունների ոլորտը, ավելի շատ անկում էր անցած տարի, այս տարի ունի 14 տոկոս տնտեսական աճ,- նշեց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակից ելքի համար առաջին հերթին իշխանությունը պետք է դիվանագիտական, ռազմական ճանապարհով փորձի գոնե բավարար չափով լուծում տալ խնդրին, որոշակի կայուն պայմաններ ապահովի, որովհետև մենք այն երկրներից չենք, ինչպիսին օրինակ Իսրայելն է, որն ունի կայուն ֆինանսական հոսքեր ու զարգացած տնտեսություն։ Երկրորդը՝մինչև անվտանգության խնդիրները լուծելը, պետք է մշակի տնտեսական կանխատեսելի քաղաքականություն, որը կբխի ստեղծված իրավիճակից և հաշվի կառնի բոլոր ռիսկերը, երկարաժամկետ կտրվածքով, ոչ թե էպիզոդիկ, տեղային մակարդակով լուծումներ տալ։ Գալով գնաճի խնդրին՝ նա կարծում է, պետությունը, իր գործիքակազմը կիրառելով, պետք է հստակեցնի, թե մեր շուկայի վրա ազդեցություն ունեցող երկրներում ինչպիսի տնտեսական,գնային շարժերեն տեղի ունենում,աշխատեն այդ ուղղությամբ և փորձեն համարժեք քայլեր ձեռնարկեն՝դրանք կառավարելու առումով,մյուս կողմից,ըստ Խաչատրյանի, այս խնդրում կարևոր անելիք ունի Մրցակցային պաշտպանական հանձնաժողովը, որպեսզի որոշակիորեն վերահսկելի ու կառավարելի դարձնի շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունը, թույլ չտա առանձին տնտեսվարողների կողմից գների արհեստական բարձրացում, առավել ևս՝ խոշոր տնտեսվարողների միջև կաստելային, ներքին համաձայնությունները պետք է բացառի։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում