Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Մոսկվան արձագանքել է «Լավրովի պլանի» մասին Ալեն Սիմոնյանի խոսքերին

Ռուսաստանի ԱԳՆ-ն «անհեթեթ» է անվանել իբր գոյություն ունեցող «Լավրովի պլանի» մասին հայտարարությունները եւ ընդգծել, որ «խաղաղ կարգավորման հնարավորությունները բաց են թողնվել ոչ Ռուսաստանի մեղքով»։

Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության հետ, թե Ղարաբաղը ոչ ոք «չի հանձնել», սակայն, եթե նման քաղաքական քայլ կատարվեր, ապա այն կարվեր ծրագրերից մեկի համաձայն, ներառյալ՝ «Լավրովի պլանը»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք դժվարանում են մեկնաբանել «երեւակայական իրողություններին վերաբերող» «Լավրովի պլանը»։

«Ի՞նչ կապ ունի «հանձնելը», եթե խոսքը գնում էր հակամարտության փուլային լուծման մասին։ Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ «մտքերը», այլեւ, ըստ էության, համաձայնում են նման անհիմն դատողությունների հետ», -նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը հավելել է, որ «խաղաղ կարգավորման շատ հնարավորություններ բաց են թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի մեղքով»։

«Համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ եւ եզրակացություններ արեք»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ հիշեցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման ծրագրի վերջին տարբերակը կողմերին փոխանցվել էր 2019 թվականի հունիսին։

Մինչեւ 2020 թվականը բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Տվյալ առաջարկությունները «չէին մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում՝ թեեւ լիակատար համաձայնության հնարավոր չէր հասնել»,- ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարտադիր զուգակցությամբ։ Ծրագրի այլ տարրերի թվում էին՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչում, որոնք կապահովեին նրա բնակչության լիարժեք կենսագործունեությունը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության եւ կարգավիճակի հարցը լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին։

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ «Մոսկվան միշտ հարգում է այլ երկրների հասարակական կարծիքը, ինչը կրկնակի ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի դաշնակիցներին ու բարեկամներին, որոնց թվին պատկանում է Հայաստանը»։

«Սակայն հասարակության մեջ հաճախ տարածվում են կողմնակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են», – ասվում է մեկնաբանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում