Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: