Thursday, 23 03 2023
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը:

Մասնավորապես, տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ:

Այնուհետև` Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 ԱՄՆ դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ. Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահը բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել է տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելով Վ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները:

Արդյունքում Վ. Մինասյանը վերը նշված ժամանակահատվածում Խ. Անդրոյանի և նույն ջոկի հրամանատարի ու հաշվապահի օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.696.255 ՀՀ դրամ գումարի յուրացման կատարումը, որից Վ. Մինասյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8.239.390 ՀՀ դրամ:

Բացի այդ, Վ. Մինասյանը 2015թ. ապրիլից 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խ. Անդրոյանից, ինչպես նաև այլ ստորաբաժանումների պետերից յուրաքանչյուր ամիս հավաքել է տարբեր չափի գումարներ և հանձնարարել այլ անձանց միջոցով դրանք փոխակերպել ԱՄՆ դոլարի ու եվրոյի, այնուհետև փոխանցել իր բանկային և քարտային հաշիվներին՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով` 775.488.000 ՀՀ դրամին համարժեք 1,6 միլիոն ԱՄՆ դոլար և 4.555.992 ՀՀ դրամին համարժեք 9,4 հազար եվրո գումարի ծագումը:

Հիշյալ գումարների մի մասը Վարդան Մինասյանը բանկերում ներդրել է որպես ավանդ և ստացել տոկոսներ, իսկ մյուս մասը ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում: Մասնավորապես` 2017-2018թթ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 115.094.400 ՀՀ դրամին համարժեք 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ռոլս Ռոյս Գոստ, Մերսեդես Ս500 և Բենթլի Կոնտինենտալ մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով 2017-2020 թթ-ին մատուցել է ավտովարձույթի ծառայություն` ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ: Այդ կերպ Վ. Մինասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 875.203.992 ՀՀ դրամը /գույքը/:

02.12.2021թ.-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: 03.12.2021թ.-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործի շրջանակներում Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի դրդչության համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում