Վերլուծաբան Հակոբ Բադալյանը Մոսկվայում փոխվարչապետների եռակողմ հանդիպման ձախողման և ընդհանուր հայտարարության չգալու հանգամանքը կապում է Թուրքիայի աճող գործոնի հետ։ Նա նկատում է, որ պատահական չէին Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Էրդողանի հայտարարությունները և հանդիպումը Իրանի նախագահի հետ, 3+3-ի մասին քննարկումները։ «Եթե եռակողմ ձեւաչափում որոշակի արդյունավետությամբ առաջ է շարժվում ապաշրջափակման եւ դեմարկացիայի օրակարգը, 3+3-ը Թուրքիայի համար դառնում է ըստ էության իմաստազուրկ»,-նկատում է վերլուծաբանը։