Sunday, 26 03 2023
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի

2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը կաճի շուրջ 85 տոկոսով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:

«2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդառնա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է 2022 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ դրանք ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը: Սարգիս Հայոցյանի խոսքով՝ քայլերն ուղղված են լինելու նաև գիտության ոլորտի պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, իրավական դաշտի կարգավորումներին: Այս առումով, առանձնակի կարևորվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը:

Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև Horison Europe ծրագրի շրջանակում առկա հնարավորությունները և գիտական կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրերի կյանքի կոչման նպատակով ռեսուրսների ներգրավման աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ և առաջարկություններ՝ միտված գիտության ոլորտի շարունակական զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կառավարության նպատակադրվածությունը՝ նպաստելու գիտության բնագավառի առաջընթացին և կարևորել մասնավոր հատվածի հետ հետևողական համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում