Սահմանազատում, սահմանագծում․ սրանք մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից են, որոնց շուրջ աշխատանքային հանդիպումներ են ունենում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետները։ Այդպիսի հանդիպում կայացավ դեկտեմբերի 1-2-ին, սակայն, այդպես էլ որոշումների հայտարարությւոն չեղավ, ինչպես վաղօրոք ասել էր ՌԴ նախագահ Պուտին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել։ Դեմարկացիա, դելիմիտացիա գործընթացի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ։