Հայաստանի քաղաքականությունը գրեթե երեք տասնամյակ կառուցված է եղել առավելապես բողոքի տրամաբանության վրա, իսկ բողոքողի քաղաքական բովանդայության պատասխանատվության հարցը մշտապես քողարկվել է վերկուսակցականութուն, ազգային համախմբում և այլ զանազան լղոզումների տակ։ Այսօր էլ նման զարգացումների ականատեսն ենք լինում։ Ինչու՞ չի հաջողվում ընդդիմությանը քաղաքական բովանդակություն դնել բողոքի մեջ ու քաղաքացուն կողմնորոշվելու հնարավորություն տալ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի և Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ: