Tuesday, 16 08 2022
Մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը. ԱԻՆ
Սպասվում է առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՌԴ-ում գտնվող ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն
Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Տիգրան Ավինյան
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
Որպես անմիջական կողմ պետք է հանդես գա հենց Ստեփանակերտը
Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստին. «Հրապարակ»
Կուսակցություններին աուդիտ կանեն. «Ժողովուրդ»
Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
Հայաստանում սգո օր կհայտարարվի
Հայաստանի նկատմամբ հիբրդիային պատերազմի գործիքներից մեկն է կիրառվում. «Սուրմալու»-ի պայթունը՝ ներքաղաքական աժիոտաժի առիթ
Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Ռիսկեր կան, որ մոտ ապագայում մեր պետական պարտքը կավելանա
Հրդեհ՝ Փոքր Մասրիկ գյուղում
Մահացած քաղաքացիների թիվը հասավ 16-ի
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. FIP
Ողբերգական պայթյունն ու Հայաստանի տեղեկատվական սպառնալիքները
Ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին
«Սուրմալու»-ի զոհերի թիվը հասավ 15-ի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լուկաշենկոն ցավակցական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին
Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
30 ժամից ավել է փրկարարներն ու կամավորները աշխատում են
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր
«Կառավարության տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական համակարգի ռեֆորմի» նախագիծը խիստ ակտուալ է
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի. Զոհերի թիվը հասավ 8-ի
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են.ԱԻՆ
ԱԻՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել 23:00-ի դրությամբ

Էրդողանը գործի կդնի իր փորձված մեթոդը. Երբ իր վարկանիշը նվազում է, նա մխրճվում է տարբեր հակամարտությունների մեջ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 Էրդողանը հայտարարել է՝ մենք վճռական ենք բարելավելու մեր հարաբերությունները Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների հետ: Ձեր կարծիքով ինչո՞վ է սա պայմանավորված, Թուրքիայի պատմության մեջ սա նոր է՞ջ է Պարսից ծոցի երկրների և Եգիպտոսի հետ հարաբերությունների առումով:

Նոր էջի մասին խոսելն իմաստ չունի: Բանն այն է, որ Թուրքիայի հարաբերությունները արաբական աշխարհի մի շարք կարևոր երկրների հետ վերջին տարիներին շատ լարված էին: Օրինակ, Եգիպտոսի հետ լարվածությունը պայմանավորված էր նրանով, որ  Թուրքիան շատ սերտ կապեր ունի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ, որն, ինչպես գիտեք, Եգիպտոսում եկել էր իշխանության, բայց զինվորականները նրանց հեռացրին իշխանությունից: Դրանից հետո թուրք-եգիպտական հարաբերությունները կտրուկ վատթարացան: Բացի դրանից Եգիպտոսի հետ Թուրքիայի խնդիրները կապված են Լևանտոն, Միջերկրական ծովումայն հակասությունների հետ, որ կան երկու երկրների միջև: Դա Միջերկրական ծովում հայտնաբերված էներգակիրների հետ է կապված, թե ով նրանցից պետք է դրանցից օգտվի: Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան այն ժամանակ, երբ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանեցին սաուդցի մի գործչի: Դրանից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները վատացան: Սրանք կոնկրետ խնդիրներ են, բայց բանն այն է, որ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կա մրցակցություն իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու համար: Թուրքիան ձգտում է իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, բայց ինչպես գիտեք, և Եգիպտոսը, և Սաուդյան Արաբիան շատ կարևոր են իսլամական աշխարհում և արաբական աշխարհում: Մյուս կողմից ես տեսնում եմ, որ Էրդողանի քաղաքականությունը ունի հետևյալ առանձնահատկությունը. Նա առանց երկար մտածելու գնում է հարաբերությունների սրման, վիրավորում է տարբեր երկրների ղեկավարներին, Թուրքիան նրա ղեկավարության ներքո այդ երկրների նկատմամբ իրեն շատ սանձարձակ է պահում, բայց կարմիր գծերը աշխատում է չանցնել: Երբ մոտենում է կարմիր գծին, Էրդողանը գործի է դնում գաղտնի ծառայությունները: Մասնավորապես թուրքական հետախուզական ազգային ծառայության ղեկավարն Էրդողանի մտերիմ գործակիցն է և նրա միջոցով ինքը սկսում է հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հիմա մենք այդ գործընթացի ականատեսն են, երբ Թուրքիայի և այդ երկրների գաղտնի ծառայությունների միջև սկսում են բանակցություններ, ինչը կամաց-կամաց հանգեցնում է միջպետական երևացող հարաբերությունների  կարգավորման: Այս փուլում մենք տեսնում ենք, որ և Էմիրությունների հետ, և Եգիպտոսի հետ, և Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել: Ինչո՞ւ է նա դա անում, որովհետև ինչպես ասացի, բացի կարմիր գծերից, ԱՄԷ-ի հետ Թուրքիան շահագրգռված է հարաբերություններ հաստատել իր տնտեսական այն ծանր վիճակից դուրս գալու համար: Ինչպես հայտնի է, վերջերս տեղի ունեցավ Աբու Դաբիի թագաժառանգի այցը Թուրքիա, և նա խոստացավ Թուրքիային աջակցություն ցուցաբերել շատ մեծ քանակությամբ, որը միանգամից թուրքական լիրայի կուրսը բարձրացրեց: Այսինքն Թուրքիան շահագրգռված է արաբական նավթով ու գազով հարուստ երկրների հետ հարաբերությունները կարգավորել և դրա միջոցով սեփական տնտեսությունը բարելավել:

Հայտնի է, որ Թուրքիան Աբու Դաբիի վարչակազմի հետ 11 մլրդ դոլարի նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել:

Բացի դրանից, այդ երկրները, մասնավորապես, արաբական երկրներից Կատարը, Արաբական Էմիրությունները Թուրքիան դիտարկում է որպես շուկա իր ռազմական արդյունաբերության արտադրանքը նրանց վրա վաճառելու համար: Դրա համար անհրաժեշտ է այդ երկրների հետ հարաբերությունները կարգավորել: Սա է Էրդողանի քաղաքականությունը:

 Ի՞նչ է սպասվում Թուրքիային, որտեղ ընդդիմությունն ակտիվացել է, անհապաղ ընտրություներ է պահանջում, լիրան կտրուկ անկում է ապրել: Սա արդյոք կարո՞ղ է արագացնել Էրդողանի իշխանության ավարտը:

Չեմ կարծում, թե այդպիսի բան կլինի: Ինչպես գիտեք, ընդդիմությունը պահանջում է, որ տեղի ունենան վաղաժամկետ ընտրություններ, բայց Էրդողանը կտրուկ դեմ է դրան: Ես համոզված եմ, որ նա դրան չի համաձայնի, 2023 թվականին Թուրքիայում տեղի կունենան և խորհրդարանական, ևև նախագահական ընտրություններ, ինչպես և նախատեսված էր: Հիմա Էրդողանի կուսակցությանը և իրենց կոալիցիայի վարկանիշը հավասարվել է մի փոքր պակաս է ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության վարկանիշից: որոշ հարցումներ ցույց են տալիս, որ վարկանիշները հավասար են, որոշ հարցումներով մի քիչ Էրդողանի կոալիցիան է ուժեղ, կամ ընդդիմադիր կոալիցիան է ուժեղ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ  հիմա Թուրքիայում քաղաքական դաշտը հետևյալ տեսքն ունի. երկու գլխավոր ուժերը՝ Էրդողանն ու Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցությունը համարյա հավասար ուժեր են: Բայց մինչև ընտրություններ շատ ժամանակ կա, ես համոզված եմ, որ այդ հարաբերակցությունը կփոխվի: Էրդողանը կփորձի փոխել այդ հարաբերակցությունը հօգուտ իր կուսակցության   հետևյալ կերպ. Նա արդեն տարիներ շարունակ փորձարկում է հետևյալ մոդելը, երբ երկրի ներսում տեղի են ունենում կամ քաղաքական, կամ տնտեսական դժվարություններ, իր կուսակցության վարկանիշը նվազում է, ինքը գտնում է հնարավորություն արտաքին քաղաքականության ոլորտում ինչ-որ մի հերթական ավանտյուրան կազմակերպել, մխրճվում է տարբեր հակամարտությունների մեջ, սկսում է լարվածությունը ուժեղացնել, բնակչության ուշադրությունը շեղվում է այդ ուղղությամբ և դրանով հաղթահարում է ներքին դժվարությունները: Ես համոզված եմ, որ  նման մեթոդ նա կփորձի կիրառել  նաև այս անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում