Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Իրանի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները կարող են հանգեցնել «5+1» բանակցությունների ձախողման

Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի  է ունեցել միջուկային ծրագրի հարցով Իրանի և միջազգային գերտերությունների համատեղ հանձնաժողովի նիստը: Բանագնացների նպատակն է վերականագնել 2015 թվականի միջուկային համաձայնությունը, որն Իրանը կնքել է «5+1» անվամբ խմբի հետ: Դրանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը,  Ֆրանսիան և Չինաստանը, գումարած եվրոպական գերտերություն Գերմանիան:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ Վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել են նոյեմբերի 29-ին, այն պայմաններում երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցում բանակցություններին իսկ մյուս կողմից Վաշինգտոնը հայտարարել է, որ դեմ է Իրանի կողմից հայտարարված ուրանի հարստացման գորընթացին, սակայն Թեհրանը հայտարարել է որ չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի հռետորաբանությանը և տնտեսական ճնշումներին, այս փուլի բանակցություններին մասնակցել է արևմուտքի կողմից սահմանված բազմակողմանի ու բազմաշերտ պատժամիջոցները չեղարկելու նպատակով և այդ ուղղույամբ նաև ակնհատ է Իրանի դաշնակից երկրների հատկապես Ռուսաստանի ու Չինաստանի աջակցութամբ՝ մեծացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների վերացմանն ուղղված աջակցությունները.«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Վիեննայում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու նպատակով Իրանի և «4 +1» խմբի բանակցությունների մեկնարկին հավելելով.«Իրանի բանակցային թիմը ժամանել է Վիեննա՝ ապահովելու պատժամիջոցների չեղարկումը, և այն, ինչ տեղի է ունենում Վիեննայում, կենտրոնացած է պատժամիջոցների վերացման վրա»:Ինչպես հայտնի է Իրանի 13-րդ կառավարությունը ՀԳՀԾ-ի հարցով Վիեննայի ընդհատված բանակցություների 7-րդ փուլն է մտել լուրջ վճռականությամբ, և ընդգծել է, որ եթե 4+1 խումբը ևս վճռակամ ու լուրջ մոտեցում որդեգրեն Իրանի միջուկային և տնտեսական պահանջների նկատմամբ և ժամավաճառ լինելու փոխարեն, փորձեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը, ապա բանակցությունները կարող են որոշակի և կողմերի համար գոհացուցիչ արդյունքի հանգել։ Ուստի Վիեննայի բանակցություններում ընդունելի արդյունքի հասնելը կախված է բազմաթիվ բաղադրիչներից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահմուրադյանը:

Նրա դիտարկմամբ՝ անցյալ բանակցությունների փորձը ցույց է տվել, որ Իրանի վր աարևմտյան պետությունների կողմից գործադրվող  ճնշումները և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների երկողմանի զեկույցները, որի նպատակն է ստիպել Իրանին ՀԳՀԾ-ի  շրջանակում լիովին վերականգնել իր նախկին պարտավորությունները առանց միջուկային համաձայնության մեջ նշված Թեհրանի շահերի երաշխավորելու, անկասկած լինելու է ապարդյուն. «Իսկ 4+1 խումբի և դրան անուղղակի մասնակցող ԱՄՆ-ը  հիմնականում Իրանից պահանջում են դադարեցնել ուրանի հարստացման գորունեությունը և երաշխավորել միջուկային  զենքի հասանելիության ձգտումներից հրաժարվելու միտումները։  Վիեննայի բանակցություններում Իրանի Իսլամական Հանրապետության նպատակներից են՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների լիովին չեղարկումը, երաշխավորվալ որ ԱՄՆ-ը այլևս չի փորձի լքել Միջուկային համաձայնագիրը, իսկ բանակցող կողմերը պետք է երաշխավորեն Իրանի իրավունքը միջուկային էներգիայիցօ գտվելու անշրջելի արձանագրված փաստը:

Իհարկե պետք է ընդգծել, որ այս շրջանի բանակցություններում ակնհայտ է բանակցություններին մասնակցող կողմերի հատկապես Իրանի և ԱՄՆ-ի տեսակետների որոշակի տարբերությունը: Այդ տարբերությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցությունների նպատակաուղղված ընթացքի վրա և նույնիսկ հանգեցնել բանակցությունների ձախողման:Ռուսաստանի և Չինաստանի համատեղ դիրքորոշումը վկայում է, որ այս երկրներն աջակցում են Թեհրանի տեսակետներին ու պատժամիջոցները չեղարկելու պահանջին:

Եվրամիությունը և Եվրոպական երեք պետություններ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան,նույնպես համաձայն են որոշ պայմաներում բավարարել տնտեսական շրջափակումները չեղարկելու Իրանի պահանջը: 2021 թվականի սեպտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում Եվրամիության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդունվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու հետևանքները և նշվել, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը կենսական նշանակություն ունի միջուկայի նհամաձայնագրի պահպանման և կողմերի շահերը երաշխավորելու համար»:

Այս համատեքստում, ըստ մեր զրուցակից  հարկ է նշել, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Վիեննայի բանակցություններում Իրանի հետ բախվելու ԱՄՆ-ի «B պլան»-ին. «Անշուշտ «B պլան»-ը Իսրայելի տեսակետներին մոտ տարբերակն է, ըստ որի Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը ավելի էն կոշտացնում իրենց դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ և դա նույիսկ կարող է հանգել ռազմական գործողությունների իրականացմանը Իրանի միջուկային օբյեկների վրա։ Միևնույն ժամանակ Չինաստանի մոտեցումը ևս համընկնում է Մոսկվայի տեսակետներին և այդ ուղղությամբ երկու մեծ տերությունները աշխատում են Իրանի շահերի ապահովման և պատժամիջոցների մասնակի, փուլ առ փուլ կամ նույիսկ լիովին չեղարկման տարբերակի օգտին։ Վիենայի միջուկային բանակցությունների 7-րդ փուլում Իրանի բանակցող թիմը և Թեհրանը նաև ԱՄՆ-ից պահանջում են երաշխիքներ՝ որ Սպիտակ տունը չփորձի այլևս  դուրս գալ  ՀԳՀԾ-ից և ընդունել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները միանգամայն չեղարկել։

Ուլյանովն ասել է.«Վաշինգտոնի պաշտոնյաները կասկածում են բանակցությունների հաջողությանը և, ըստ երևույթին,հնրավոր է նոր պատժամիջոցներ կիրառվեն Թեհրանին կատմամբ»:

Ռուսդիվանագետը նաև ասել է.«Նման հայտարարությունները չեն օգնի նոր սկսված բանակցություններում դրական մթնոլորտի ստեղծմանը, և մենք մեր տեսակետները հստակ հայտնել ենք ԱՄՆ պաշտոնյաներին»:

Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների համար շատ կարևոր է պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, և  այն որ  Վաշինգտոնում իշխանությունների հերթական փոփոխությամբ Սպիտակ տունը կրկին չորոշի դուրս գալ միջուկային գործարքից  ու նորպատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ ներկայումս «4+1» խմբի, հատկապես՝ Եվրոպական երեք անդամները(Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) հստակ մոտեցում ունեն ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Իրանի տեսակետից նաև այս համաձայնության շարունակվելը հնարավոր է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների չեղարկման Թեհրանի պահանջի իրագործմամբ. «Սակայն ըստ երևույթին ԱՄՆ-ը այլ տեսակետ է հետապնդում բանակցությունների արդյունքներից և բոլոր ճնշման լծակները օգտագործելով փորձում է Իրանին պարտադրել ընդունել ուրանի հարստացման գործունեությունը դադարեցնելու պահանջը։

Եթե Վաշինգտոնը նոր պահանջներ ներկայացնելով և անտեսելով Իրանի պահանջները խոչնընդոտի Իրանի նպատակի իրագործումը, ապա ըստ իրանցի պետական պաշտոնյաների և իշխանության պնդումների դրա հետևանքների համար պատասխանատու են լինելու ԱՄՆ-ը և «4+1» խմբի անդամ արևմտյան  երկրները: Սա նշանակում է որ Իրանը ամեն գնող փորձելու է իր տեսակետը հաստատել Վիենայում կայացած միջուկային բանակցություններում և հասնել պատժամիջոցները չեղարկելու նպատակին, հակառակ դեպքում Իրանը կշարունակի իր ուրանի հարստացման և միջուկային օբյեկտների զարգացման աշխատանքները։

Այս բարդ ու համարյա անելանելի գործընթացներում ակնկալել, որ Իրանը միակողմանիորեն կկատարի ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները՝ առանց Եվրոպական և ամերիկյան կողմի պարտավորությունների կատարման, գոնե իրանցիների տեսակետից անտրամաբանական է: Թեհրանը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի կողմից իռացիոնալ պահանջների պնդումը, անկասկած, չի ազդելու  իր շահերն ու իրավունքները պաշտպանելու Իրանի որոշման վրա»:

Մյուս կողմից, Շահմուրադյանի խոսքերով,  Վաշինգտոնը և Թել-Ավիվը թերևս մեկը լավ ոստիկանի իս մյուսը վատ ոստիկանի դերում սակայն համարյա միաձայն այմ տեսակետն են պնդում և Իրանից պահանջում են դադարեցնել իր միջուկային օպյեկտներում ուրանի հարստացման աշխատանքը և ձգտել վերադառնալ ՀԳՀԾ-ի իր նախկին պարտավորություններին. «Հենց այս տեսակետների տարբերությունը և բանակցող կողմերի միջև առաջացած փոխըմբռնման ճեղքը կարող է ավելի բարդացնել Վիենայի այս փուլի բանակցությունները։ Այժմ պետք է սպասել, թե այս ուղղությամբ առկա մարտահրավերներով  ու ակնկալիքներով, Վիեննայի բանակցությունները  որքանո՞վ  կարող են հանգեցնել գործադրման հնարավորությամբ քաղաքական որոշումների՝ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկելու համար, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի պահանջների ֆոնին բոլոր կողմերի միջև փոխհամաձայնության հասնելու հնարավորությունը>>:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում